Ամառ է. իսկական ժամանակն է ճանապարհորդելու և հանգիստը վայելելու համար: Բայց երբեմն ստիպված ես լինում հրաժարվել այդ մտքից, քանի որ մտածում ես՝ թանկ կարժենա այն քեզ համար: Ու տխուր միացնում ես համակարգիչը և գոնե փորձում վիրտուալ վայելել ծովը 😀
Իզուր, եթե մի փոքր երկար փնտրես, կտեսնես, որ դու ևս կարող ես քեզ թույլ տալ նման հաճույք 😉
Այս հոդվածը ավելի կհեշատցնի որոնումներդ. այստեղ կգտնես համեմատաբար 10 էժան ուղղություն` ամռանը ճանապարհորդելու համար:
Ներկայացված են այն քաղաքները, որտեղ Երևանից կարող ես ուղևորվել ուղիղ չվերթով կամ ավտոբուսի միջոցով:
Իսկ PassIT-ում գրանցվելով՝ կարող ես քեզ հետ փաստաթուղթ կամ փաթեթ տեղափոխել և ավելի թեթևացնել ծախսերդ:
10. Սոչի
Սոչին սփռված է Սև ծովի գեղատեսիլ ափի երկայնքով: Այստեղի ծովափերը հայտնի հանգստյան վայրեր են ամառվա տապին, մինչդեռ մոտակա լեռների ձմեռը իդեալական վայր է ձմեռային հանգստի համար: Սոչին նաև առողջարանային քաղաք է համարվում. այն միակ մերձարևադարձային առողջարանային քաղաքն է ողջ Ռուսաստանում:
Սոչի կարելի է մեկնել՝ տոմսի համար վճարելով մոտ 137,500 ՀՀ դրամ:
9. Աթենք
Ավելի քան 3,000 տարվա պատմություն ունեցող այս քաղաքը արմտյան քաղաքակրթության օրրանն է: Օրինակ, կարող ես այցելել Նոր Աքրոպոլիս թանգարան, Ազգային հնագիտական թանգարան կամ անտիկ Ագորա:
Տոմսի գինը կազմում է մոտ 109,300 ՀՀ դրամ:
8. Վարշավա
Քաղաքի կենտրոնից դուրս գեղեցիկ ու գունագեղ այգիներ կան, տեղացիների և զբոսաշրջիկների համար բավական շատ առևտրային/տրենդային տեղեր: Քիչ չեն նաև հնագիտական թանգարանները, որտեղ կարող ես այցելել և ծանոթանալ քաղաքի մշակույթին՝ մշակույթի և գիտության պալատ, Վարշավայի Նեոնային թանգարան և այլն:
Տոմսի արժեքը մեկ մարդու համար արժե մոտ 104,000 ՀՀ դրամ:
7. Կիև
Կիևը Ուկրաինայի մայրաքաղաքն է, որի անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դարերում։ Մինչև 1132թ. եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Կիևում բնակչության թվաքանակը մոտ է ողջ Հայաստանի բնակչության թվաքանակին:
Կիև կարելի է ուղևորվել ընդամենը 95,000 ՀՀ դրամով:
6. Եկատերինբուրգ
Հիմնական տեսարժան վայրերը կենտրոնացած են հենց քաղաքի սրտում: Եկատրինբուրգը լի է խանութներով և սրճարաններով, բրոնզե քանդակներով և շատրվաններով: Օրինակ, Լենինի հրապարակում կտեսնես քաղաքի հիմնադիրների հուշարձանը, արվեստի թանգարանը և այլն:
Եկատերինբուրգ կարելի է ուղևորվել մոտ 95,000 ՀՀ դրամով:
5. Դուբայ
Դուբայը համարվում է աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքը. վերջին 4 տասնամյակների ընթացքում այն փոքր ծովեզրյա առևտրային քաղաքից դառել է աշխարհի ամենատպավորիչ, ամենագրավիչ քաղաքներից մեկը: Այստեղ կարող ես վայելել հիասքանչ քաղաքի հին կենտրոնից սկսած մինչև քաղաքի հարավային մասի ճարտարապետական երկնաքերերը:
Մեկ անձի համար տոմսը կարող է արժենալ 78,500 ՀՀ դրամ:
4. Մոսկվա
Մոսկվան աշխույժ քաղաք է, լի բազմաթիվ տեսարժան վայրերով՝ Կրեմլից մինչև մեծ առևտրի կենտրոններ: Կրեմլը քաղաքի ամենաանտիկ մասերից մեկն է և ամբողջ Ռուսաստանի խորհդանիշն է: Այն և´ մշակութային վայր է, և´ նախագահի նստավայրը:
Մոսկվա ինքնաթիռով կարելի մեկնել՝ տոմսի համար վճարելով մոտ 70,000 ՀՀ դրամ:
3. Թեհրան
Ծանոթացիր մուսուլմանական հարուստ մշակույթի հետ՝ այցելելով Իրանի մայրաքաղաք: Ուղևորությունը առավել դյուրին է դարձել առանց վիզայի ռեժիմի սահմանմամբ: Թեհրանում կարող ես առնչվել նաև հայկական մշակույթի հետ, քանի որ այնտեղ գործում են հայկական 25 մարզամշակութային կենտրոններ և 13 եկեղեցիներ:
Ավտոբուսով երկկողմանի տոմսը Թեհրան արժե 30,000 ՀՀ դրամ:
2. Բաթում
Բաթումիի ծովեզրը կանչում է թե´ տեղացիներին, և թե´ զբոսաշրջիկներին: Այստեղ զվարճանքների և հանգաստանալու համար բավական շատ բան կարող ես գտնել. հեծանիվ քշել կամ պարզապես հանգստանալ Բաթումի Բուլվարդում, այցելել դելֆինարիում կամ վայելել աջարական խոհանոցը:
Ավտոբուսով ուղևորվելու համար տոմսի համար կարող ես վճարել ոչ ավելի, քան 10,000 դրամ:
1. Թբիլիսի
Այցելիր Թբիլիսի, փորձիր վրացական գինի, վրացական խոհանոց և ծանոթացիր վրացական հին մշակույթին՝ զբոսնելով Հին Թբիլիսիի փողոցներով:
Շատերի համար արդեն ծանոթ դարձած այս քաղաքը ամենաէժան ուղղությունն է Հայաստանից:
Թբիլիսին բոլորից մոտ է գտնվում Երևանին, այդ իսկ պատճառով ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորությունը կարող է կազմել 6,000 ՀՀ դրամ: