Չինացի բիզնեսմենն ավարտել է շուրջերկրյա ճամփորդությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չինացի բիզնեսմենն ավարտել է շուրջերկրյա ճամփորդությունը

Չինացի բզնեսմենն ու նրա անձնակազմի անդամները ավարտել են միշարժիչանի ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճամփորդությունը, որը սկսվել և ավարտվել է Չինաստանում: Այս մասին հայտնում է China Daily թերթը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճամփորդությունը սկսվել էր օգոստոսի 7-ին Պեկինի օդանավակայանից TMB700 միշարժիչանի ինքնաթիռով:

9989-tbm700-sp2-flying-kitzip-24-n226pb-ft-lauderdale

aattp-plane

Թերթի տեղեկությամբ՝ 54-ամյա բիզնեսմեն Չժան Բոն և նրա անձնակազմի անդամները՝ լրագրողը, մեխանիկը, թարգամանիչը և ինժեները, իրենց շրջագայության ընթացքում 44 անգամ են կանգ առել 23 երկրում: Շրջագայությունը տևել է 49 օր և ավարտվել է սեպտեմբերի 24-ին Պեկինում:

Հաղորդվում է, որ Չժան Բոն Beijing Navigation Leisurely Culture Development Co Ltd ընկերության նախագահն է, որը զբաղվում է օդաչուների ուսուցմամբ, նաև ավիացիայի հետ կապված տարբեր ծառայություններ է մատուցում: