Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է 34travel-ը:
Նշվում է, որ հոնկոնգցիները միջին հաշվով տարեկան կատարում են 11,4 ուղեւորություն: Յուրաքանչյուր ճամփորդության վրա նրանք ծախսում են մոտավորապես 3 հազար դոլար: Վարկանիշի երկրորդ տեղը բաժին է ընկել Լյուքսեմբուրգի բնակիչներին, որոնք շրջագայությունների են մեկնում տարեկան միջին հաշվով 2,56 անգամ: Դրանցից յուրաքանչյուրի վրա նրանք ծախսում են վեց հազար դոլար:
Երրորդ հորիզոնականում հայտնվել են Հունգարիայի ճանապարհորդները (տարեկան 1,62 ճամփորդություն, ուղևորության համար՝ 250 դոլար): Առաջատարների թվում տեղ են գտել նաև Շվեդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Դանիան և Ալբանիան: