Հռոմի Կոլիզեյում զբոսաշրջիկների համար բացել են 40 տարի փակ վերին մակարդակը
Advertisement 1000 x 90

Հռոմի Կոլիզեյում զբոսաշրջիկների համար բացել են 40 տարի փակ վերին մակարդակը

Կոլիզեյի հինգերորդ՝ վերին մակարդակը զբոսաշրջիկների այցելության համար կբացվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իտալիայի մշակութի նախարար Դարիո Ֆրանչեսկինիին:

«Այս մակարդակից հիանալի տեսարան է բացվում Կոլիզեյի և Հռոմի վրա, որը այցելուն կհիշի որպես իր կյանքի ամենագեղեցիկ բաներից մեկը»,-ԶԼՄ-ները մեջբերում են նախարարի խոսքը: Վերին մակարդակ մուտքը զբոսաշրջիկների համար փակ էր վերջին 40 տարիներին:
Անտիկ դարաշրջանում Կոլիզեյի վերին մակարդակը նախատեսված էր բնակչության ստորին խավերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: