Խնձորեսկն իր քարանձավային հյուրանոցներով դրախտ կդառնա ֆրիլանսերների համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խնձորեսկն իր քարանձավային հյուրանոցներով դրախտ կդառնա ֆրիլանսերների համար. armeniasputnik.am

Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցն ամբողջովին կվերականգնվի, որոշ տեղերում նաև կարդիականացվի և կվերակառուցվի: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Գյուղում հինգ կայարանով և երկու գնացքով երկաթգիծ կկառուցվի, գնացքներից յուրաքանչյուրը 75 մարդ տեղափոխելու հնարավորություն կունենա: Կայարանները միմյանց կկապեն գյուղի տեսարժան վայրերը», — ասաց Զեյթունցյանը:

Օրինակ` Սուրբ Թադեոս եկեղեցու մոտակայքում կլինի կայարան, որտեղից հնարավոր կլինի հասնել ջրաղացի հրապարակ: Այնտեղ նախատեսվում է նաև ճոպանուղի կառուցել: Սակայն գլխավոր նախագիծը քարանձավային համալիրում հյուրանոցի բացումն է, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի: Քարանձավային հյուրանոցը նախատեսված է լինելու 80 մարդու համար, հնարավոր է`ապագայում ավելի ընդլայնվի:

Քարանձավներում հյուրանոցների բացումը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և նույնիսկ հարևան Թուրքիայում: Զեյթունցյանը կարծում է, որ Խնձորեսկը դրա համար ունի բոլոր պայմանները` լեռների լանջերին գտնվող բազմաթիվ քարանձավներն արդեն իսկ հետաքրքիր են զբոսաշրջիկների համար: Դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի և հարյուրավոր դարերի պատմություն ունեն:

Ժայռերի մեջ հյուրանոց բացելու գաղափարը ողջունում է նաև ազգագրագետ Արգամ Երանոսյանը` վստահեցնելով, որ նախագծի իրականացումը կգրավի զբոսաշրջիկներին և թույլ կտա զարգացնել նաև ներքին զբոսաշրջությունը:

«Սակայն կարևոր է, որ քարանձավային համալիրը ճիշտ վերականգնվի: Մենք շատ բան անում ենք` ելնելով այն հանգամանքից, թե ինչն ավելի լավ կլինի զբոսաշրջության տեսանկյունից, սակայն հաճախ դա այդքան էլ լավ հետևանքների չի բերում», — ասաց Երանոսյանը:

Նրա խոսքով, «Հին Խնձորեսկում» մի քանի մշակութային շերտեր են թաքնված, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Երանոսյանը կոչ է անում զգուշությամբ վերաբերվել Սյունիքի բացառիկ պատմամշակութային հուշարձանին, որպեսզի այն չվնասվի:

Պետական կոմիտեում այդ հանգամանքը շատ լավ են հասկանում` նշելով, որ փոփոխությունները կկատարվեն բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:

Խնձորեսկում նաև զիփլայն, բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ, մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև ցուցասրահներով զվարճանքի կենտրոններ կկառուցվեն: Այստեղ կբացվի նաև պանրի գործարան, որտեղ հնարավոր կլինի էքսկուրսիաներ անցկացնել:

Գյուղն իսկական դրախտ կդառնա նաև ֆրիլանսերների համար: Նրանց համար համապատասխան աշխատանքային մթնոլորտ կստեղծվի, այստեղ կբացվի տարածաշրջանում տեղեկատվական գերազանցություն միակ կենտրոնը:

Վերջերս Խնձորեսկում բացվեց բացառիկ մի շինություն` 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջը, որի բարձրությունը կիրճի ամենախորը կետից 63 մետր է: Միաժամանակ, կամրջի վրայով կարող է 700 հոգի անցնել: Կամուրջը կապում է Հին Խնձորեսկի երկու ափերը:

22-23 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը կիրականացվի մինչև 2022 թվականը:

armeniasputnik.am