Նարնջի հյութը կարող է ամրացնել ոսկորները և պաշտպանել կոտրվածքներից
Advertisement 1000 x 90

Նարնջի հյութը կարող է ամրացնել ոսկորները և պաշտպանել կոտրվածքներից

Նարնջի հյութը կարող է պաշտպանել կոտրվածքներից, քանի որ այն ամրացնում է ոսկորները, պնդում են Չինաստանի Չժենչժոուի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ եթե մարդն ամեն օր 2 բաժակ նարնջի հյութ խմի, կարող է կրկնակի նվազեցնել կոտրվածք ստանալու ռիսկը։

Գիտնականները ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ փորձ են կատարել։ Պարզվել է, որ հյութը հիանալի ամրացրել է ոսկորները և պաշտպանել կոտրվածքներից։ Դրա գաղտնիքը С վիտամինի մեջ է, որը նարնջում առկա է մեծ քանակությամբ։ Այդ վիտամինը կա նաև լոլիկի, ելակի, կիվի և բրոկոլիի մեջ։

Այսպես՝ հետազոտության շրջանակում պարզվել է, որ ամենից շատ վիտամին С օգտագործած մարդիկ հազվադեպ են բախվել կոտրվածքների խնդրին։ Այդ բացահայտումը արդիական է հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տառապում են օսթեոպորոզից։  Վիտամին С–ն խթանում է երիտասարդ ոսկրային բջիջներին, որոնք ոսկրային հյուսվածքում ի վերջո դառնում են հասուն բջիջներ։

Օրական վիտամին С–ի յուրաքանչյուր 50 մ/գ–ն (հյութի միջին չափի բաժակի մեկ քառորդը) 5 տոկոսով նվազեցնում է կոտրվածքների ռիսկը։ Նշանակում է՝ մեկ բաժակ հյութը կարող է ռիսկը նվազեցնել 20 տոկոսով, իսկ 2 բաժակը՝ 40։ Բժիշկները նշում են, որ ամեն օր վիտամին С ընդունելը շատ կարևոր է, քանի որ օրգանիզմը չի պահում այդ վիտամինը։

Հետաքրքիր է, որ նարինջը, թուրինջի և կտրոնի պես մոտ մեկ քառորդով նվազեցնում է դեմենցիայի ռիսկը դրանց մեջ առկա կիտրոնաթթվի հաշվին։ Այդ թթվի մեջ կա ֆլավոնոիդ նոբիլետին։ Այն դանդաղեցնում է հիշողության կորուստն ու անգամ դառնալի է դարձնում այդ գործընթացը։

med.news.am