Սխտորի ուժական հատկանիշները հայտնի էին դեռ շումերներին, ովքեր հազարամյակներ առաջ օգտագործում էին այն ջերմությունն իջեցնելու, ուռուցքները բուժելու և թունավորումների ժամանակ:
Սխտորում պարունակվող ալիցինը բնական հակաբիոտիկ է, որն ընդունակ է պայքարելու բորբոքումների դեմ, ճնշելու մանրէների բազմացումը, բարձրացնելու իմունիտետը: Եթե այս կամ այն տեսքով սխտոր ուտեք ամեն օր, ապա ճնշումը կիջնի 15 նիշով:
Սխտորը, որը պահպանվում է սենյակային ջերմաստիճանում, 8 ամիս հետո կորցնում է իր հատկությունները: Սխտորի հրաշագործ հատկությունները պահպանելու և ուժեղացնելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է տարատեսակ թուրմերի բաղադրատոմսեր:
- Սխտորով և սպիրտով թուրմ՝ անոթները մաքրելու համար:
350 գ սխտորը մաքրել և դարձնել խյուս: Ստացված խյուսին ավելացնել 200 մլ բժշկական սպիրտ: Ստացված խառնուրդը լցնել բանկայի մեջ, պինդ փակել և 10 օր պահել մութ տեղում: Դրանից հետո քամել թուրմը և թողնել ևս 3 օր: Օգտագործել սառը կաթի հետ (60 գ՝ մեկ ընդունման համար) ամեն օր՝ սնունդ ընդունելուց առաջ: Օգտագործել 10 օր:
Այս հիասքանչ միջոցը մաքրում է օրգանիզմը ավելորդ ճարպերից, մաքրում է անոթները, բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է իմունիտետը:
- Սխտորային թուրմ՝ պատրաստված կարմիր գինով:
Վերցնել սխտորի 12 ատամիկ և 750 մլ կարմիր չոր գինի: Պետք է օգտագործել միայն բնական գինի և սխտոր: Յուրաքանչյուր ատամիկը կիսել 4 մասի, լցնել ապակե բանկայի մեջ, ավելացնել գինին և պինդ փակել: 2 շաբաթ դնել պատուհանագոգին:
Ամեն օր խառնել թուրմը: 2 շաբաթ անց քամել այն և լցնել մուգ տարայի մեջ: Այն պետք է ընդունել մեկական թ/գ՝ սնունդ ընդունելուց 5-7 րոպե առաջ, 30 օր:
Թուրմը դուրս է մղում հոդերից ավելորդ աղը, ամրացնում է սրտի անոթները, բարձրացնում է իմունիտետը, բարելավում է նյութափոխանակությունը և մաքրում է արյան կազմը:
- Թուրմ կիտրոնով, մեղրով և սխտորով
Մանրացնել 4 գլուխ սխտոր: 6 կիտրոն կտրատել քառակուսիների: Այդ ամենը խառնել 200 գ մեղրի հետ: Ստացված խառնուրդը լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ և վրան ավելացնել (մինչև բանկայի վերջը) եռացրած տաք ջուր: Դնել սառնարանը 4 օր:
Պետք է խմել ստացված թուրմն առավոտյան սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ: Սկզբում խորհուրդ է տրվում օգտագործել 1/4 բաժակ, հետո հասցնել մինչև 1/2 բաժակի:
Սխտորը՝ կիտրոնով և մեղրով, կիջեցնի խոլեստերինի մակարդակը, կմաքրի անոթները, կբարելավի սրտի աշխատանքը, կբարձրացնի օրգանիզմի ընդհանուր տոնուսը:
Սխտորով պատրաստված բոլոր թուրմերն ունեն նաև հակացուցումներ: Այն խորհուրդ չի տրվում ընդունել մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի հիվանդություններ: Հակացուցված են դրանք նաև հղի կանանց և կերակրող մայրերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը