«Այսօր մենք բաց ենք թողնում»
Advertisement 1000 x 90

«Այսօր մենք բաց ենք թողնում»

Քաղցկեղի բուժումից հրաժարված կինը կյանքի վերջին տարվա ընթացքում ճանապարհորդել է

Անցյալ տարի 90-ամյա ամերիկուհի Նորմա Ջին Բաուերշմիդտին ախոտորոշել էին արգանդի քաղցկեղ: Բուժման փոխարեն նա նախընտրել էր որդու և նրա կնոջ հետ ԱՄՆ տարածքով ճանապարհորդելը: Մի քանի օր առաջ՝ անվավոր տնակով ճանապարհորդությունից հետո Նորման մահացել է:

Երբ Նորմայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, նրան վիրահատություն են առաջարկել, որին պետք է հետևեր քիմիա- և ճառագայթային թերապիան: «Ես 90 տարեկան եմ և կուղևորվեմ ճանապարհորդության»,- երիտասարդ բժշկին հայտարարել է Նորման, ինչով նրան շատ է զարմացրել:

norma-jean-bauerschmidt

2015-ի օգոստոսի 24-ն Նորման որդու՝ Թիմի, նրա կնոջ՝ Ռեմիի և Ռինգո անունով շան հետ դուրս է եկել Միչիգանից: Ռեմին հատուկ այս ճանապարհորդության համար Facebook-ում էջ է բացել Driving Miss Norma անվամբ: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն անցել է մոտ 13,000 մղոն (գրեթե 21,000 կմ) և գիշերել է 32 նահանգների 75 տարբեր վայրերում: Այդ ամբողջ ընթացքում նրանց արկածներին հետևել է 450,000 մարդուց ավելի:

Ռեմին ասել է, որ ամուսնու մայրը շատ բաներ առաջին անգամ էր անում. նա ոչ միայն առաջին անգամ է զբոսնել օդապարիկով կամ ձիով, այլև կյանքում առաջին անգամ է պեդիկյուր արել, փորձել իր առաջին լայմով կարկանդակը, ոստրե և տապակած կանաչ լոլիկ: Նորմային 10 անգամ հարդարել են սանրվածքի տարբեր ոճաբաններ, նա 9 անգամ հատել է ժամային գոտիները:

download

«12 ամսվա ընթացքում մենք այնքան շատ բան իմացանք կյանքի, սիրո մասին և աշխարհն այնպես ընդունելու, ինչպիսին այն կա: Նշանակություն չուներ, թե մենք որտեղ էինք իջևանում, երբ Նորմային հարցնում էինք, թե ուղևորության ընթացքում իրեն որ վայրը ամենից շատ դուր եկավ, նա անվարան պատասխանում էր՝ այս սա»,- գրել է Ռեմին:

2016-ի օգոստոսին Նորմայի ինքնազգացողությունն ավելի է վատացել, և նրա ճանապարհորդության վերջին կետն է դարձել Սան-Խուան արշիպելագը (Վաշինգթոնի նահանգ): Հոկտեմբերի 1-ին Facebook-ի էջում է հայտնվել պարսիկ բանաստեղծ Ջալալադին Ռումիի արտահայտությունը. «Կյանքը պահելու և բաց թողնելու միջև հավասարակշտությունն է»:

Այնուհետև մակագրված էր. «Այսօր մենք բաց ենք թողնում»:

NEWS.am Medicine