Այսպիսի եղանակին շատ հեշտ է մրսել և հիվանդանալ գրիպով՝ ցածր իմունիտետի պատճառով։
Որպեսզի այդ ամենից խուսափեք, մենք առաջարկում ենք մի պարզ և համեղ կոկտեյլ, որը կօգնի ձեզ։
Բաղադրիչներ՝
- 1 կիտրոն,
- 3 բանան (խոշոր, հասած),
- 3 կիվի (հասած)։
Պատրաստումը՝
Մաքրում ենք կիվին։ Կտրում ենք կիտրոնը, դնում այն խառնելու համար նախատեսված ամանում։ Միացնում ենք սարքը, երբ կիտրոնը մանրանա, ավելացնում ենք կիվի։ Մաքրում ենք բանանը և կիվիի ու կիտրոնի հետ մանրացնում։
Լցնում ենք այն բաժակի մեջ և անցնում օգտագործման։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
hayinfo.net