Աշխարհում անենամաքուր լիճը Կապույտ լիճն է, որը գտնվում է Նոր Զելանդիայի հարավային կղզում:
Երբ նայում ես այս հիանալի լճին, մտածում ես միայն մաքուր, զուլալ ջրի մեջ հայտնվելու մասին: Բայց, դժբախտաբար ջուրը մտնելը խստիվ արգելվում է:

Հիասքանչ տեսարան: Նոր Զելանդիայի Հարավային կղզում է գտնվում բնության վերջին անաղարտ անկյունը:

Մասունքային անտառներ, ժայռեր ու ջրվեժներ: Հիանալի տեսարան:

Այստեղ, անտառների խորքում, ամենամաքուր լիճն է, որը սնվում է ջրային մաքրագույն աղբյուրներից:

Երկնագույն լիճը ( մաորիների լեզվով՝ Rotomairewhenua) տեղակայված է Նելսոն-Լեյկս Ազգային պարկում, Նոր Զելանդիայի Հարավային կղզում:

Ջուրը այնքան մաքուր է, որ սուզվելիս պարզ երևում է շատ հեռուն:

Լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ ջրի տակ տեսողական հեռավորությունը կազմում է 70 մետր:

Այս նկարում երևում է, թե որքան թափանցիկ է ջուրը, որ կարելի է շփոթել օդի հետ:

Լողալը խստիվ արգելվում է:

Միայն գիտնականները կարող են ջուրը սուզվել, այն էլ՝ նկարահանումներ կատարելու հատուկ թույլատվություն ստանալուց հետո: Իսկ զբոսաշրջիկները կարող են զբոսնել ափով, որքան կամենան:

Այսպիսի նկարները շատ երկար են մնում հիշողության մեջ:






