Այս բաղադրատոմսով ինձ հետ կիսվել է հարևանս։ Երբ նա թելադրում էր և ես գրանցում էի բաղադրիչները և պատրաստման եղանակը, շատ կասկածում էի այս միջոցի արդյունավետության մեջ։
Սակայն արդեն առաջին օգտագործումից հետո ես ինձ ավելի լավ էի զգում: Ստորև կարդացեք այս հրաշք միջոցի բաղադրատոմսը։
Բաղադրիչներ՝
- 2 բանան։ Վերցրեք հասած բանաններ, որոնք արդեն սևացել են,
- 3 ճաշի գդալ մեղր,
- 0,4 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը՝
Տաքացնում ենք ջուրը։ Բանանը մաքրում ենք և մանրացնում բլենդերով կամ պատառաքաղով։ Դնում ենք բանանը եռացողջ ջրի մեջ և պահում կրակին 5 րոպե։ Հանում ենք կրակից։ Երբ մի փոքր կսառի, ավելացնում ենք մեղր։ Կերեք մի մասը առավոտյան, նախաճաշելուց 30 րոպե առաջ և քնելուց առաջ մյուս մասը։
Եղեղ առողջ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: