Իմ մենթորները, կամ դաստիարակի ընտրության 5 կանոն
Ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ խորհուրդ կտայի սկսնակ գործարարներին: Ինքս ինձ համար երեք սկզբունք եմ սահմանել. պետք է իրապես երկրպագես քո գործը, տասնամյակով պլանավորես գործողությունները, դասակարգես դրանք, պետք է կարողանաս ճիշտ գործընկերներ ընտրել: Կկենտրոնանամ վերջին սկզբունքի վրա: Ճիշտ գործընկերը՝ մարդ է, ում հետ համագործակցելուց և աշխատելուց բացի, կարող ես նաև սովորել: Այլ խոսքով՝ գործընկերը կարող է դառնալ նաև ուսուցիչ՝ մենթոր: Ո՞վ է մենթորը: Մենթորը այն մարդն է, որը ոչ թե ձուկ է տալիս, այլ՝ կարթաձող:
Հաջողության հասած մարդիկ հիմնականում լավ դաստիարակ են ունեցել: Նույնը կարող եմ իմ մասին ասել: Իմ հաջողություններով պարտական եմ մենթորներիս: Նրանք լավն են եղել: Չեմ ասում, որ միշտ հանդիպել եմ խորհրդատուների: Մենթորն ավելի բարձր աստիճանի վրա է կանգնած, քանի որ ուսուցիչ է, դաստիարակ: Նա դաս է տալիս, ոչ թե դասախոսում է: Սովորական գիտելիք չէ այդ մարդկանց տվածը, դրանք ավելի շատ կյանքի ուսուցումներ են: Նրանք հաճախ խանգարելով, ցույց են տալիս ձեր իրական հնարավորությունները, հեռանկարները:
Հոմերոսի «Ոդիսականում» Մենթորը Տելեմախեսի՝ Ոդիսևսի որդու դաստիարակն էր: Նրա կերպարով հաճախ արտահայտվում էր Աթենասը, իմաստության աստվածուհին: Այս չքնաղ այլաբանությունը եթե թարգմանենք, ապա մեր լեզվով կստացվի, որ մենթորը՝ աշխարհի իմաստությունը փոխանցողն է:
- Միանգամից մի սպասեք դրական արդյունքի:
- Սովորեք նրանցից, ովքեր շրջապատում են ձեզ:
- Եղեք իրատես:
- Լսեք և կիսվեք փորձով:
- Կարողացեք ընդունել քննադատությունը, բաց եղեք նոր ինֆորմացիայի առջև:
rubenvardanyan.info
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը