Անգլիացի տղամարդը սեփական ավտոմեքենայով անցել է 21 երկիր` սկսելով աշխարհի ամենահյուսիսային հատվածում գտնվող բարից և ավարտելով ամենահարավայինում գտնվող բարով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դեվոնից 38-ամյա Բեն Քումբսը վարել է 20 000 մղոն երեք մայրցամաքներում` Արկտիկայից մինչ Չիլիի հարավային մաս: Իր առջև դրած մարտահրավերը կատարելը նրանից խլել է 7 ամիս:
«Կարևոր էր ճամփորդությունը, ոչ թե նպատակակետը»,-ասել է Քումբսը: Ճանապարհորդության գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ նա եղել է Դարտմուրի պանդոկում: Ուղևորությունը սկսվել է նովեգական Սվալբարդ կղզուց, որն ունի 4 բնակիչ: