2018 թվականին Թբիլիսիից սևծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որևէ խնդրի հասնել էլեկտրամոբիլով: Այդ մասին հայտարարել է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան TV Pirveli հեռուստաընկերության եթերում:
E-Space-ն առաջին ընկերությունն է Վրաստանում, որն զբաղվում է երկրում էլեկտրամոբիլների տարածմամբ և լցակայանների համապատասխան ցանցի զարգացմամբ: Թբիլիսիից Բաթում հեռավորությունը ավելի քան 370 կիլոմետր է: «Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին այս տարի չորս լցակայան կտեղակայվի էլեկտրամոբիլների համար»,- ասել է Գվալիան, ընդգծելով, որ դա բավարար կլինի էլեկտրամոբիլով սևծովյան առողջարան հասնելու համար: Մինչև 2018 թվականի վերջը էլեկտրամոբիլը կարելի կլինի լիցքավորել անվճար,- նշել է Գվալիան:
«Այնուհետև մենք կտեսնենք էլեկտրամոբիլների թվաքանակի աճի դինամիկան և որոշում կընդունենք»,- հավելել է նա: