Հայաստանը բազմաթիվ զբոսաշրջիկներին գրավում է հյուրընկալությամբ, իսկ մի բրիտանացի լրագրողին ընդհանրապես բախտ է վիճակվել ապրել «ոսկե ակնթարթ»։
Armenia ավիաընկերությունն ամփոփել է ստեղծագործական մրցույթի արդյունքները, որի հետևանքով ընտրվել են հինգ մրցանակակիրներ։ Նրանցից երկուսը ստացել են Երևան-Բեյրութ-Երևան չվերթի անվճար տոմս։
Ավիաընկերության կազմակերպած մրցույթին մասնակցել են Հայաստանի քաղաքացիներ և սփյուռքի հայեր։ Մրցույթի մասնակիցների առջև խնդիր է դրվել պատմել իրական պատմություն, որը պատահել է զբոսաշրջիկի կամ իրենց հետ Հայաստանում։
«Մրցույթն ուղղված է Հայաստանի սահմաններից դուրս այն հայտնի դարձնելուն։ Մրցութային աշխատանքները շատ հետաքրքիր են եղել, դրանցից շատերն ընկած են Հայաստանի մասին տեսահոլովակի կամ ֆիլմի հիմքում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նա պատմեց բրիտանացի լրագրողի պատմությունը։ 2007թ-ին արտասահմանյան ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար լրագրողական շրջայցի շրջանակում Հայաստանում է գտնվել լրագրող Մեծ Բրիտանիայից։ Բրիտանացին պատմել է, որ նրա հետ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչ ամեն մեկը չի կարող տեսնել և ոչ բոլոր երկրներում կարելի է հանդիպել։
«Նա ասաց, որ հենց Հայաստանում է ապրել իր «ոսկե ակնթարթը»։ Նկարահանման հերթական օրից հետո բրիտանացին ընկերոջ հետ որոշել է այցելել Վերնիսաժ։ Երեկո է եղել, և մարդիկ արդեն հավաքել են իրենք ապրանքները։ Հանկարծ տոնավաճառում աշխատող երկու վարպետ կանչել են արտասահմանցիներին, իսկ նրանք մտածել են, որ իրենց կանչում են ինչ-որ բան գնելու»,- պատմեց Ապրեսյանը։
Որքան մեծ է եղել զարմանքը, երբ բրիտանացին իմացել է, որ այդ մարդիկ կանչել են միասին ճաշելու։ Նրանք սեղան են գցել և հյուրասիրել արտասահմանցիներին։ Այդ դեպքն այնքան է ցնցել օտարերկրացուն, որ նա հետո պատմել է, որ աշխարհում ոչ մի տեղ նման բան չի տեսել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am