Ղեկավարները հաճախ են առնչվում նոր աշխատակիցներ ընտրելու խնդրին և հավանաբար վարվում են այնպես, ինչպես մյուս բոլոր գործատուները։
Սովորաբար գործատուներն աշխատակիցներ ընտրելիս հաշվի են առնում մասնագիտական որակը, գիտելիքներն ու փորձը։ Նրանք թափուր աշխատատեղի հայտարարության մեջ պարտականությունների հսկայական ցանկ են ներկայացնում ու ըստ ուղարկված ռեզյումեների ընտրում թեկնածուներին։ Եվ արդյունքում դժգոհ են լինում իրենց կատարած ընտրությունից, քանի որ մի դեպքում պահանջների բոլոր կետերը բավարարող թեկնածուն կարող է չհաղթահարել աշխատանքն այս կամ այն պատճառով։ Մինչդեռ կետերից մի քանիսին համապատասխանող թեկնածուն կարող է լիովին հաղթահարել այն, քանի որ աշխատասեր է ու ընդունակ։
Հիմնական կանոնը
Ընտրելիս պետք է լինել շատ ուշադիր․ օրինակ թեկնածուն կարող է լինել հիանալի մարքեթոլոգ, բայց չունենա մասնագիտական կրթություն այդ ոլորտում։ Հնարավոր է լինեն նաև այնպիսի թեկնածուներ, ովքեր կկարողանան անել մի բան, որ երբեք չեն արել, չունեն համապատասխան փորձ, բայց ընդունակ են, հեշտությամբ են ընկալում ու յուրացնում նոր տեղեկատվությունը։
Թեկնածուն հարցեր չունի
Երբ հարցազրուցավարը ավանդույթի համաձայն հարցնում է՝ հարցեր չունե՞ ք, պետք չէ անհանգստանալ, եթե հարցեր չեն առաջացել թեկնածունի մոտ․ չէ՞ որ մինչ այդ ամեն ինչի մասին արդեն խոսվել է։ Բայց պետք է հասկանալ արդյոք թեկնածուն հետաքրքրված է Ձեր գործունեությամբ, թե ոչ։ Եթե անտարբեր է, ապա դա շատ ավելի վատ է երկու պատճառով․
- Հետաքրքրասիրություն․ սա մարդու բնավորության ամենակարևոր գծերից մեկն է, հասարակական ու անձնական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը։ Եթե մարդը զուրկ է այս հատկանիշից, ապա երբեք չի կարողանա զարգանալ ու առաջ շարժվել։
- Մարդիկ ավելի լավ են անում այն աշխատանքը, որը նրանց հետաքրքրում է։
Թեկնածուն չգիտի, թե ինչ է ուզում
«Ինձ ուղղակի աշխատանք է պետք»․ այս արտահայտությունը չի կարող բնորոշ լինել հասուն մարդուն։ Նա պետք է հստակորեն իմանա, թե ինչ է իրեն պետք տվյալ աշխատավայրից, ինչի է ձգտում հասնել և ինչ սպասելիքներ ունի։
Թեկնածուն խնդրում է
Խնդրել չի նշանակում, որ թեկնբածուն ծնկի է գալիս ու խնդրում իրեն վերցնել աշխատանքի։ Դա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ համաձայնում է ցանկացած աշխատանքի միայն թե իրեն ընդունեն։ Նման մարդիկ աչքի են ընկնում ցածր ինքնագնահատականով։
Թվում է, թե սրանք շատ պարզ ու անկարևոր բաներ են, բայց պրակտիկայում կիրառելիս կտեսնեք ձևականորեն ընտրված և իսկապես լավ ընտրված աշխատակիցների միջև եղած տարբերությունը։
Ամբողջությամբ՝ newmag.am