«Գահերի խաղը» հեռուստասերիալը ոչ միայն հեքիաթ է վիշապների և կախարդանքի մասին, այլև լուրջ դատողություն է մարդկային զգացմունքների և խնդիրների մասին:
Սերիալի կերպարները հեռուստադիտողին սովորեցնում են կյանքի համար կարևոր դասեր:
- Ընդունեք ձեր թերությունները՝ որպես առավելություն
Առաջին իսկ սերիայից պարզ է դառնում, թե որքան դժվար է ապրում գլխավոր կերպարներից մեկը՝ Տիրիոն Լանիստերը, չնայած իր ընտանիքն ամենահարուստներից մեկն է:
Բայց կյանքը չի կոտրել այս մարդուն և սովորեցրել է սեփական թերություններին նայել փիլիսոփայորեն, և անգամ լինել օրինակ ուրիշների համար:
Երբ Ջոն Սնոուն բողոքում է Բաստարդ (ապօրինի զավակ) լինելուց, Տիրիոնը նրան տալիս է թանկ խորհուրդ.
«Երբեք մի մոռացիր, թե ով ես դու, որովհետև մյուսները չեն մոռանա դա: Կրիր դա՝ որպես վահան, և ոչ ոք չի կարողանա խոցել քեզ»:
- Մի եղիր չափից դուրս ինքնավստահ
Արքայազն Օբերինը սիրվեց հեռուստադիտողների կողմից առաջին անգամ կադրում հայտնվելուց հետո: Նա շատ վստահ, երբեմն՝ ցինիկ և կտրուկ կերպար էր, որ ամեն վայրկյան պատրաստ էր ցույց տալ, թե որքան լավն է մարտի դաշտում:
Սակայն ճակատագիրը խաղ խաղաց նրա հետ: Երբ հաղթանակն արդեն նրա ձեռքում էր, ոտքերի տակ արնաքամ լինող մրցակցին միանգամից սպանելու փոխարեն՝ Օբերինը որոշեց ներկայացում խաղալ, և դա դարձավ նրա կյանքի վերջին վայրկյանը:
- Սովորեք համբերատար լինել
Վարիսը փոքր գողից դարձել է թագավորի խորհրդական; Նա մանրամասնորեն քննում է ցանկացած որոշում, երբեք չի գործում առանց մտածելու, եթե, իհարկե, չկա ծայրահեղ անհրաժեշտություն: Մինչև Վարիսի հակառակորդները տաք գլխով որոշումներ էին կայացնում, նա հանգիստ գնում էր դեպի իր նպատակը:
«Փոթորիկները գալիս են և գնում, ալիքները ալեկոծվում են, մեծ ձկներն ուտում են փոքրերին, իսկ ես ինքս ինձ իմանալով՝ լողում եմ»,- ասում էր Վարիսը:
- Միամիտ մի եղեք
Նեդ Սթարքի կերպարն ամբողջ սերիալի ընթացքում տարբերվում էր մյուս կերպարներից, չնայած նա մահացավ առաջին եթերաշրջանում:
Նա շատ ազնիվ էր, միամիտ և հավատում էր արդարությանը, ինչն էլ բերեց նրա մահվանը:
Նեդը կարող էր հաղթել Լանիսթերներին, քանի որ առաջինն իմացավ Սերսեայի գաղտնիքը, բայց նա ապրելու հնարավորություն տվեց թագուհուն և նրա երեխաներին, ինչի պատճառով էլ մահացավ:
Նեդի կերպարը սովորեցնում է, որ պետք չէ լինել շատ միամիտ և իդեալիստ, հակառակ դեպքում կյանքը կարող է ձեզ երկնքից վայր գցել:
- Սովորեք ամբողջ կյանքի ընթացքում
Կարճ հասակի պատճառով Տիրիոնը չէր կարողանում փայլել մարտի դաշտում, ինչպես իր եղբայրը: Դրա փոխարեն՝ Տիրիոնն անընդհատ կարդում էր, սովորում, ուսումնասիրում պատմությունը: Շատ սովորելու արդյունքում Տիրիոնը կարողանում է խոսել մի քանի լեզուներով և լինել հաճելի զրուցակից:
- Գնահատեք մտերիմներին
Թեոն Գրեյջոյը մեծացել էր Սթարքերի ընտանիքում, այնտեղ էր անցկացրել մանկությունը, կրթվել և դարձել լավ մարտիկ: Չնայած սրան՝ Թեոնը հարձակվեց Վինթերֆելի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում:
Թեոնը պատրաստ էր անգամ սպանել Սթարքերի կրտսեր որդիներին:
Թեոնն անում էր այս ամենը հոր աչքին բարձրանալու և սեփական ժողովրդի վստահությունը վայելելու համար: Սակայն նրան այլ ճակատագիր էր սպասում: Նրան կռտեցին և սկսեցին դիմել վիրավորական մականունով:
- Մի մատնեք կյանքը մանրուքների վրա
Valar Morghulis: Այս արտահայտությունը հնչում է ամբողջ ֆիլմի ընթացքում, և նշանակում է, որ բոլորս էլ մահկանացուներ ենք և մահանալու ենք: Կերպարներն օգտագործում են այս արտահայտությունը՝ որպես ողջույն: Դրա պատասխանն է՝ Valar Dohaeris, ինչը նշանակում է՝ բոլոր մարդիկ ծառայում են; Սրանք վալերիական ազգի արտահայտություններն են: Համաձայն սյուժեի՝ վալերիական ազգը վաղուց վերացել է երկրից:
Այս արտահայտություններն իրար միացնելով՝ ստանում ենք սերիալի ամենաառեղծվածային կերպարներից մեկի՝ Ճկույթի խոսքը.
«Բոլորը վաղ թե ուշ մահանում են: Բայց մի անհանգստացեք մահվան համար: Մտածեք կյանքի մասին և մի կորցրեք կյանքի կառավարումը»:
Սիրարփի Աղաբաբյան