Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում. armeniasputnik.am

Sputnik-ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն իր ոճով պատմում է արտասովոր հեղափոխական Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանի մասին, որն ավելի հայտնի է որպես Կամո։ Եթե այդ անունը ծանոթ չէ ձեզ, ապա ամենայն հավանականությամբ դուք ծանոթ չեք հոկտեմբերյան հեղափոխության գործող անձանց հետ ու ոչ մի անգամ Հայաստանում չեք եղել։

Սիմոնը` Արշակի որդին, Սիմոն Արշակի Տեր-Սիմոնյանն է, նա աշխարհին հայտնի է որպես Կամո։ Իսկ ինչու՞ Կամո. ռուսերենին ոչ բավարար տիրապետելու պատճառով նրա Կամո է կոչել հենց ինքը` ընկեր Ստալինը։

Հիմա` ավելի մանրամասն։ Երբ Գորիում երկու երիտասարդ չեն առանձնանում օրինակելի պահվածքով, նրանք, անպայման, կհանդիպեն ու, կախված հանգամանքներից, կամ կընկերանան, կամ կթշնամանան։ Սիմոնն ու Իոսիֆն ընկերացան, հատկապես, որ Իոսիֆը ձեռնամուխ էր եղել լավացնել Սիմոնի ռուսերենը, սակայն չի կարելի ասել, որ այդ հարցում մեծ հաջողությունների է հասել. ռուսերեն «кому»-ի փոխարեն նա անընդհատ ասում էր «камо», ինչի արդյունքում և ստացել է իր` Կամո մականունը։

 Գորիում ապրող Կամոյի մասին ընդհանուր տեղեկություններ։ Սովորել է հայկական դպրոցում, տասնմեկ տարեկանից քաղաքային ուսումնարան է անցել, որտեղից հեռացվել է հանդուգն պահվածքի համար։ Տեղափոխվել է Թիֆլիս, հետո`կրկին Գորի, ինչի վրա խնդրում ենք հատուկ ուշադրությունդ դարձնել։ Քանի որ Կամոյի քաղաքական լուսավորման մեջ ընկեր Ստալինի դերակատարությունն այս անգամ, կասկածի ենթական չէ ու շատ արդյունավետ է։1901 թվականին նա դառնում է Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավոր կուսակցության անդամ, երկու տարի անց արդեն առաջին անգամ հայտնվում բանտում ու առաջին անգամ փախուստի դիմում։ Հետո կրկին հայտնվում է Թիֆլիսի Մետեխի բանտում ու երեսուներկու բանտարկյալի փախուստ է կազմակերպում։ «Էքշն» ժանրի կինոյի սյուժե։

Հետո` Պետերբուրգ,  Շվեդիա, Գերմանիա, Ֆինլանդիա` կոմնս Դադիանիի անվան տակ։ Ինչի՞ համար ու ինչու՞։ Զենքի հետևից ու հեղափոխության համար։

…Եթե Կամոն չդառնար պրոֆեսիոնալ հեղափոխական, նա հիանալի արտիստ կլիներ։ Մարսելցի նավաստի Էդմոն Դանտեսի համար հեշտ էր հայտնվել կոմս Մոնտե-Քրիստոյի դերի մեջ հենց` թեկուզ այն պատճառով, որ նա բազմամիլիոնանոց ունեցվածքի սեփականատեր դարձավ։ Իսկ հարստությունը պարտադրում է համապատասխան պահվածք դրսևորել։ Կամոն, որն, ըստ էության, թափառաշրջիկ էր ու մի քանի որով տիտղոս էր յուրացրել, պետք է իրեն պահեր ըստ ասացվածի. «Եթե հասարակ շապիկով չես կարող քեզ իշխանի պես պահել, քեզանից էլ ի՞նչ իշխան»։ Կամոն կարողացավ իրեն այդպես պահել` լրջություն, վեհություն, անմիջականություն, բայց քանի որ Դադիանին ոչ միայն իշխան էր, այլ վրացի իշխան, դա լրացուցիչ երանգներ էր պահանջում։ Նա ամեն ինչ շատ լավ էր կատարել, ավելի լավ հնարավոր չէր։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am