Վրաստանը Հայաստանից ուժե՞ղ է. փորձագետները չեն հավատում Global Fire Power–ի վարկանիշին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վրաստանը Հայաստանից ուժե՞ղ է. փորձագետները չեն հավատում Global Fire Power–ի վարկանիշին. armeniasputnik.am

Երկրների ռազմական հզորության Global Fire Power (GFP) վարկանիշն իրական պատկերը չի արտացոլում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնի` 2017 թվականն ամփոփող վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը` 2016 թվականի համեմատ բարձրանալով 2 հորիզոնականով։ Ադրբեջանը գլոբալ վարկանիշում 58-րդ հորիզոնականն է զբաղեցրել, Վրաստանը` 82-րդ։

Global Fire Power 2016 վարկանիշում Հայաստանը 95-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը` համապատասխանաբար 80-րդ և 59-րդ հորիզոնականները։

Խրամչիխինի խոսքով` վարկանիշը կաղում է գոնե այն պատճառով, որ Վրաստանը ռազմական հզորությամբ Հայաստանից բարձր հորիզոնական է զբաղեցրել։ Մինչդեռ Վրաստանը լուրջ կանոնավոր բանակ, որպես այդպիսին, չունի։

«Ադրբեջանի պարագայում դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ վարկանիշի հեղինակներին։ Հավանաբար նրանք հաշվի են առել Բաքվի ռազմական ծախսերը (դրանք Երևանի ծախսերից զգալիորեն շատ են), գնված սպառազինության բազմազանությունը, Կասպից ծովի նավատորմիղի առկայությունը, բանակի թիվը։ Սակայն ինչպես է Վրաստանի ինդեքսը Հայաստանից բարձր ստացվել, անհասկանալի է», — ասաց Խրամչիխինը` ենթադրելով, որ զեկույցի հեղինակները սուբյեկտիվ գնահատականներ են տվել։

Նշենք, որ GFP վարկանիշը կազմվում է` հաշվի առնելով 50 չափորոշիչ, այդ թվում երկրի պոտենցիալ հնարավորությունները ցամաքում, օդում և ծովում։ Հաշվի են առնում մարդկային ռեսուրսները, ֆինանսները, աշխարհագրությունը։ Ընդ որում` շեշտը հիմնականում դրվում է սպառազինության բազմազանության վրա, այլ ոչ թե քանակի։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am