Երևանը, Մինսկը և Թբիլիսին նման են նրանով, որ յուրաքանչյուր քաղաքում փորձում են հնարավորինս ջերմ ընդունել զբոսաշրջիկին, նվաճել նրա սիրտը։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց մոսկվացի ճանապարհորդուհի Տատյանա Ռուսսկիխը։
Յուրաքանչյուր երկրում ինչ-որ հիանալի բան կա, բայց Հայաստանում հիանալի է ամեն ինչ, կարծում է զբոսաշրջիկը, որն ամուսնու հետ մեկ շաբաթով եկել էր մեր երկիր։
«Մենք եղել ենք այլ հետխորհրդային երկրներում՝ Վրաստանում (Գուդաուրի, Թբիլիսի), Բելառուսում (Մինսկ, Վիտեբսկ)։ Հայաստանն արագ զարգացող երկիր է, դա երևում է, երբ համեմատում ես Երևանը մյուս մայրաքաղաքների հետ։ Ամենագլխավորը՝ բոլորը փորձում են գոհացնել զբոսաշրջիկին», — պատմեց Տատյանան։
Մոսկվացի ճանապարհորդները հինգ օրով են եկել արևի, ծիրանի և կոնյակի երկիր, իսկ տոմսերը գնել են ուղևորությունից երեք օր առաջ։
Ա՜խ, հրաշք Արարատ
Զույգը բառացիորեն սիրահարվել է Արարատ լեռան տեսարանին, և նրանց բախտը բերել է եղանակի հարցում. Անամպ, պարզ երկինքը հնարավորություն է տվել հիանալ Հայաստանի գլխավոր խորհրդանիշի վեհությամբ։
Սակայն միայն Արարատը չէ, որը հաճելիորեն ուրախացրել է ռուս ճանապարհորդներին։ Նրանք մեկնել են ավանդական ուղղությամբ՝ Գառնի և Գեղարդ։ Իսկ ահա լեռնային գեղեցկություններ կարողացել են տեսնել Խոր Վիրապ կատարած էքսկուրսիայի ժամանակ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am