Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին չինարենով լայնածավալ հրապարակում է զետեղվել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել օգտատեր Սոնա Սահակյանը, ում հրավերով էր Հայաստան ժամանել պարբերականի գլխավոր խմբագիրը:
«Ես շատ հպարտ եմ տարածելու առաջին հոդվածը Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին «National Geographic Traveler China»-ում: Եվ սա միայն սկիզբն է»,- գրել է Սոնա Սահակյանը: