Գերմանացի Ինգոլֆ Թիլեն Հայաստանի լուսանկարը տեսել է Լայպցիգի եկեղեցիներից մեկում ու նույն պահին սիրահարվել։ Որոշել է գալ մեր երկիր ու ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։
Ավելի ուշ պարզվել է, որ եկեղեցում տեսած լուսանկարի հեղինակը Լայպցիգից Հայաստան եկած զբոսաշրջիկներից մեկն է։
«Իմ ճանապարհորդությունը սկսվեց Երևանից, այցելեցի Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Վերնիսաժ, Կասկադ, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ», — Sputnik Արմենիային պատմեց Ինգոլֆը։
Գերմանացի ճանապարհորդը եղել է նաև Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Գյումրիում և Մարմարաշենի եկեղեցում։ Հասցրել է հիանալ Սևանով։
Դուդուկն ու մարդիկ
Հայկական դուդուկի ձայնը և բարյացակամ ժողովուրդը հիացրել են գերմանացի հյուրին՝ լիովին արդարացնելով նրա սպասումները։
«Հայերը բարի են։ Նրանք քաղաքավարի են և միշտ պատրաստ են օգնել օտարերկրացիներին։ Օրինակ` ինձ, երբ հայտնվում էի հասարակական տրանսպորտում։ Մարմարաշենում մի ընտանիքի հետ մենք ընթրեցինք և օղի խմեցինք, թեև չէինք հասկանում միմյանց, նրանք անգլերեն չգիտեին», — ավելացրեց զբոսաշրջիկը։
Համեմատելով հայերին ու գերմանացիներին՝ Ինգոլֆը նշեց, որ մենք ավելի կրոնասեր ենք։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը և ճանապարհների որակն ընդհանրապես չեն համեմատվի գերմանականի հետ (ցավոք, մեր հյուրը հայտնագործություն չի արել), իսկ Երևանում խցանումները խելագարության են հասցնում։ Նա հաստատ Հայաստանում մեքենա չէր վարի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am