Իտալիայում հիասքանչ է բացարձակապես ամեն ինչ՝ ճարտարապետությունը, խոհանոցը, մարդիկ, լեզուն, կարելի է անվերջ թվարկել: Այս երկրին, ինչպես գրում է onedio.ru-ն, հնարավոր չէ չսիրահարվել:
- Վենետիկի բոլոր գոնդոլները պետք է լինեն սև գույնի:
- 2008 թվականին խաղողի բերքահավաքի ավանդական տոնակատարության ժամանակ բնակելի տնելի ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել:
- Յուրաքանչյուր երրորդ իտալացին չի օգտվում համացանցից:
- Եթե Դուք հյուր եք գնացել իտալացուն, և նրանք սպագետի են հյուրասիրել, Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել այն բոլոր կանոններով. Այսինքն՝ վերջում հացով պետք է հավաքեք սոուսի ամբողջ մնացորդը և ուտեք: Դրանով Դուք ցույց եք տալիս, որ հյուրասիրությունը Ձեզ դուր է եկել:
- Պատառաքաղ առաջին անգամ սկսել են օգտագործել հենց Իտալիայում:
- Իտալիայով ճանապահորդելու ժամանակ Դուք կարող եք հանդիպել Ստենդալի համախտանիշին:
Ստենդալի համախտանիշը հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է հաճախակի սրտխփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով: Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար՝ հաճախ համախտանիշն առաջանում է այս ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, պատկերասրահներում: Ավելի հաճախ այս կրիզիսն առաջանում է Ֆլորենցիայի 50 թանգարաններից մեկն այցելության ժամանակ:
- Հանրահայտ իտալական մաֆիան եկամուտներ է ստանում, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսին:
- Մանուշակագույնն Իտալիայում համարվում է դժբախտ գույն:
- Յուրաքանչյուր օր Հռոմի ամենամեծ «Տրևի» շատրվանի մոտ զբոսաշրջիկները նետում են 3 հազար եվրոյի չափով մետաղադրամներ:
- Իտալիայի տարածքի 80 տոկոսը զբաղեցնում են սարերը:
- Իտալիայի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն:
- Իտալիան, Լեհաստանի հետ միասին, հանդիսանում են Եվրոպայի ամենակրոնական երկրները:
- Իտալիան կյանքի ամենաերկար տևողությունն ունեցող երկրներից մեկն է:
- Իտալիայի շատ քաղաքներում գոյություն ունեն բավականին հետաքրքիր արգելքներ.
Էրակելա – արգելվում է գնդակ խաղալ:
Վիարեջո – արգելվում է սքեյթբորդ քշել և ոտքը դնել նստարանին:
Մայորի – արգելվում է գիշերը լողալ և նավակը ներկել լողափին:
Սորենտո – արգելվում է փողոցային երաժիշտներին 1 տեղում կանգնել 5 րոպեից ավելի:
Էբոլի – արգելվում է համբուրվել մեքենայի մեջ:
Հռոմ, Ֆլորենցիա, Տրապանի – արգելվում է ուտել փողոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը