Դանիական ներդրումային առցանց Saxo Bank-ի գլխավոր մասնաճյուղին ժամանակակից արվեստի շատ թանգարաններ կուզենային նմանվել: Հայտնվելով այնտեղ, ականատես կլինեք զանազան արթ-առարկաների: Կարող է թվալ, թե թանգարանում եք, ասենք՝ Պոմպիդու կենտրոնի կամ Գուգենհայմի թանգարանի որևէ մասնաճյուղում:
6 հարկերը միմյանց են կապված պտտաձև աստիճաններով, որը կենտրոնում է, և դրանով գրավում է բոլորի ուշադրությունը: Չնայած վերելակների առկայությանը, հյուրերը գերադասում են օգտվել աստիճաններից, քանի որ իսկապես, դիտելու շատ բան կա:
Բանկի շենքը լրիվ տեսնելու համար կես օր է հարկավոր. անակնկալները շատ են: Նվագել սիրողներին առաջին հարկում դիմավորում է համերգային դաշնամուրը, ընթերցասեր մարդիկ կարող են գիրք կարդալ փոքր կլոր գրադարանում: Ողջ գրասենյակը ողողված է լույսով, որը ներս է թափանցում համայնապատկերային պատուհաններից: Ծավալային լուծումները ևս, չափազանց գրավիչ են:
Բանկի ղեկավարությունը վստահ է, որ ճարտարապետությունը, դիզայնը և արվեստը, դրականապես են ազդում աշխատունակության վրա, այդ իսկ պատճառով, ջանք չեն խնայում ցանկալի արդյունքին հասնելու համար:
finbuzz.ru