Վահագն Թևոսյանի գրառումը.
«Թեմայի շուրջ մի վերջին գրառում էլ անեմ (հուսամ) ու գնամ գործերիս: Վահրամ Բաղդասարյանի երկրորդ տեքստը՝ արդեն հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, ինձ շատ անկեղծ թվաց, բայց ափսոս մի քիչ ուշացած էր:
Մայիսի մեկի կեսօրին մի քանի ընկերներիս հետ կիսվել եմ իմ ակնկալիքի մասին, թե ինչ պետք ա տեղի ունենար երեկոյան: ՀՀԿ-ն պիտի փորձեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ քանդուքարափ աներ Նիկոլին (նու իր պատկերացմամբ), վերջում նույն Վահրամ Բաղդասարյանի լեզվով ամբիոնից հայտարարեր իր բացառիկ մեծահոգության մասին, թե այս ամենը հաշվի առնելով՝ հայրենիքի հանդեպ սերն ու նրա անվտանգությունը ավելի կարևոր են, մենք կօգնենք Նիկոլին: Ու ամբողջ հրապարակի տեղատարափ ծափահարությունների ներքո կողմ քվեարկելով Նիկոլին՝ վայելեր իր տրիումֆը, ընդհուպ մինչև հեղափոխության կայացման մասնակցի կարգավիճաով:
Դա պետք ա տեղի ունենար դրամատուրգիայի բոլոր կանոնների համաձայն: Պատկերացրեք, երբ տասնամյակից ավելի իրար հետ խնդիրներ ունեցող հայրն ու որդին, ատելությունն աչքերում կանգնած են իրար դիմաց՝ չհասկանալով ինչպես պահել իրենց, ու հանկարծ որդին վազում ա հոր գիրկը, հայրը անխուսափելիորեն գրկում է նրան ու սկսում ա հեկեկալ:
Ու չէին լինի ո՛չ դագաղները, ո՛չ սև ժապավենները, ո՛չ ամոթանքները, ո՛չ ծաղրուծանակը, այլ կլիներ իրոք աբսոլյուտ համերաշխության մթնոլորտ, գուցե ուղղակի ոմանք թփթփացնեին հակառակորդի ուսին ու ասեին՝ դե լավ, ոչինչ մի նեղվի: Ինչպես հայերս սովորաբար անում ենք նարդի կամ բլոտ կրելուց հետո:
Բայց էդ դրամատիկ պահը տեղի չունեցավ: Ենթադրում եմ՝ «որդու» հպարտությունը թույլ չտվեց: Փոխարենը նման մի բան արեց Վահրամ Բաղդասարայանը հաջորդ օրը: Դա նման էր էն իրավիճակին, երբ էդ գրկախառնության հուզական պահը բաց թողնելուց հետո, որդին հաջորդ օրը զանգի հորն ու ասի՝ երեկ ուղղակի պահը չէր, արի էսօր երեկոյան ընթրենք:
Դե հա, դա էլ ա տարբերակ, բայց արդեն բանալ դրամատուրգիա ա, ու անհամեմատ նվազ ազդեցիկ: Ըստ այդմ՝ ինչ եմ ուզում ասել: Խաղաղ, արդյունավետ ու գերարգասաբեր աշխատանքային շաբաթ մեզ, որովհետև մենք էլ մեզ ապացուցելու բան ունենք՝ ինչի ենք ունակ էս ընթացքում ու ինչը չենք կարողանալու հաղթահարել: Այլևս ֆալշստարտեր չանենք, բայց և չուշանանք էլ պատեհ ժամանակից:
Ավել-պակասի համար կներեք, ինչ գրել եմ, ասել եմ՝ սիրով եմ գրել – ասել, դառնություն եղել էլ ա եթե՝ շոկոլադի դառնություն ա եղել:) բոլորիդ սիրում եմ»: