6 տարի առաջ 45-ամյա տնտեսագետ Ներսես Տեր-Պետրոսյանի ընտանիքը հուշարձան տեղադրեց հայրենի Գողթ գյուղում` նվիրված իրենց պապիկին եւ 16 այլ համագյուղացիներին, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: 1920 թվականին Իոսիֆ Ստալինի` Խորհրդային Միության ղեկավար դառնալուց հետո սկսվում են քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք իրենց գագաթնակետին են հասնում 1936-1938 թվականներին, սակայն շարունակվում են մինչեւ 1950 թվականը:
Պետրոսյանների կողմից հուշարձան տեղադրելը սովորական եւ հերթական գործուղություն չէր, այլ ինչպես իրենք են նշում, պարտքի կատարում: Նպատակը` զոհերի հիշատակը վառ պահելն է եւ պատմության այդ էջն ավելի բաց դարձնելը: Նրա հավաստմամբ, հուշարձանի տեղադրման վայրը հատուկ է ընտրվել հենց դպրոցի ճանապարհը, որպեսզի ներկա ու գալիք սերունդները տեղյակ լինեն պատմության ցավոտ էջի մասին:
Պատմության նկատմամբ խորը կապվածություն ունեցող այս երկրում ստալինյան բռնաճնշումների հազարավոր զոհերի սերունդներ հանրայնորեն չեն խոսում իրենց ընտանիքների տառապանքների մասին: Իսկ զոհերին նվիրված հուշարձան մայրաքաղաք Երեւանում բացվեց միայն 2008 թվականին:
Որոշ առումով դա պայմանավորված է կոլեկտիվ մեղքի զգացողությամբ, մի մասն էլ նրանով, որ մութ անցյալը պեղելը կբերի մեղադրանքների տարափի այն մարդկանց նկատմամբ, որոնց նախնիները դերակատարություն են ունեցել բռնաճնշումների կազմակերպման գործում: Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված 1915-1923թթ.-ի Ցեղասպանությունը եւս շեղել է ուշադրությունը Ստալինյան բռնաճնշումներից:
Պետրոսյանների պապը` Պետրոս Տեր-Պետրոսյանը, ով աշխատում էր Երեւանի տպագրատանը, գնդակահարվեց 1938 թվականին` մեղադրվելով հակակոմունիստ լինելու մեջ (փաստը, որ իր մեծ պապը քահանա է եղել, մեծապես ազդել է գնդակահարության վճռի վրա): Պետրոս Տեր- Պետրոսյանին ձերբակալել են, երբ նրա կինը հղի է եղել: Նա երբեք չի կարողացել տեսնել իր տղային` Ներսես Տեր-Պետրոսյանի հորը:
«Հայրս պատմում էր, որ իրենց տուն ոչ ոք չէր մտնում, գյուղացիները չէին շփվում հետները, բարեկամներն էլ ուտելիք են տարել գիշերով՝գաղտնի»,-ասում է Ներսես Տեր-Պետրոստյանը:
Մահապատժի ենթարկելուց միայն 20 տարի անց սովետական իշխանությունը հայտարարել է, որ Պետրոս Տեր-Պետրոսյանի վճիռն անհիմն է եղել:
Ամբողջությամբ՝ chai-khana.org