Թևոս Մատրոսյանի հրապարակումը.
«Էս բանը դեռ մի տարի առաջ էի ուզում անել։ Հետ քցեցի, հետ քցեցի, ․․․ էլի հետ քցեցի, մինչև որ դառավ ավելի ակտուալ։ Վերջը մի օր էլ Սերժ Սարգսյանը վեր կացավ ու հայստարարեց, որ 2040-ին մենք կլինենք, ոչ ավել, ոչ պակաս 4,000,000։ Ծաղրեցինք, անցավ֊գնաց, հետո մի անգամ էլ ասաց ․․․ առանձնապես բանի տեղ չդրեցինք, ոնց որ։ Ես էլ ժամանակ չէի գտնում տարեգրքերից հավաքած թվերը իրար կողքի դնեմ, մի հատ հասկանամ, հաշվեմ, թե ինչքանով ա խելքին մոտիկ/հեռու բան ասում։ Հիմա ՍՍ֊ն էլ ակտուալ չի, բայց բնական աճը ակտուալ ա միշտ։
Երկարաժամկետ գուշակություն անելը (առավել ևս մինչև 2040 թիվը) խելքից դուրս «համարձակ» բան ա (շուտով կտեսնեք, թե ինչքան 😀 ), իսկ թվերի վերաբերյալ էր վերապահումներ կան, բայց փորձենք եղած-չեղած տվյալներն օգտագործելով հաշվել։
Մեթոդի միակ բաղադրիչները առկա բնակչությունն ա և ծնելիության ու մահացության տարիքային գործակիցներն են (դե բնականաբար)։
Մաս առաջին։ Մինչև ապագային անցնելը, եկեք նայենք հետ, մասնավորապես 2001-ից 2017 թվականներին։ 2001-ին կար 3,213,011 մարդ, իսկ 2011-ին քչացանք, հասանք 3,018,854-ի, ու ունեյինք էս տեսքը․
2011֊ի պատկերում հստակ երեք սերունդ ա երևում։ Իմ սերունդը •՝ որն են ժամանակ 20 տարեկանի շրջանում էր, • 50-55 տաերկանները՝ ծնողներիս սերունդը, ու • 75 մի քիչ ավել/պակասները։
Ու հիշեք, աղջիկները կարմիրն են, տղաները՝ կապույտը ։
Արտագաղթի թեմայով շատ ա խոսացվել, գրվել, քննարկվել, ուստի շատ չեմ խորանա ընդհանուր ցուցանիշների մեջ։ Կկենտրոնանամ մենակ մի հետաքրքիր երևույթի վրա։ Բնակչության սեռատարիքային կազմը եղած տարեգրքերում /և առհասարակ/ ներկայացված ա տարիքային խմբերով (0-5, 5-10, 10-15, ․․․ և այլն): Հիմա, օրինակ, վերցնենք 2001 թվականին 0-ից 5 տարեկան երեխաներին։ 2006-ին էն երեխան, որ 2001-ին կես տարեկան էր, կդառնա հինգուկես՝ կանցնի հաջորդ տարիքային խումբ (ու տենց բոլորը): Ներքևի պատկերը ցույց ա տալիս թե կոնկրետ որ տարիքային խումբը նշված հնգամյակում որքան ա պակասել։ Պատկերավոր ասած, 2001 թվականի նորածնից մինչև նախադպրոցական երեխաներից քանիսն են մնացել ՀՀ֊ում ու հասել առաջինից 5-րդ դասարաններ (ու էդպես բոլոր տարիքային խմբերը):
ինչքան քառանկյունը մեծ, էնքան ավելի շատ ա պակասել կոնկրետ տարիների ընթացքում կոնկրետ տարիքային խմբում եղած մարդկանց քանակը հաջորդ տարիքային խումբ անցնելու ընթացքում՝ մեծանալիս։
մեծ քառանկյուն = վատ բան
Կանանց դեպքում մոտավոր էս պատկերն ա։
Իսկ տղաների դեպքում էս պատկերն ա։
Երկու սեռերի դեպքում բնակչության նվազումը քիչ թե շատ թեթև ա երևում 2003-ից 2008-ը /իրականում հստակ տարի դժվար ա ասելը/։ 2008-ից նենց կարգին սկսում ա մեծ թափով, հատկապես դեռահաս երեխաների ու ավելի մեծերի մոտ։
*Մի նկատառում։ Քանի որ 2000-ականների սկզբին բնակչություն հաշվելու «ջեմով կանֆետ» մեթոդիկան էր, ու ըստ 2001֊ի տարեգրքի 2000-ի վերջին ՀՀ բնակչությունը 3,802,400 ա (եղած տարիքային խմբերով մասում) «պակասել» ասածը տենց միանշանակ չի նշանակում արտագաղթել հենց էդ տարիներին, կարող ա զուտ ուռճացված թվերը դզվելու արդյունքն ա։ Կարող ա և հենց տենց ահռելի էլ արտագաղթել են, ամեն դեպքում Քոչարյան ա, բան ա։ (խոսքը վերաբերում ա հատկապես վերևի՝ ուղղանկյունիկներով պատկերների առաջին երկու տողերին)։ Էն որ ասում էի «վերապահում», սենց բաները նկատի ունեյի։ Սա նույն պատկերն ա, եթե ըստ հորիզոնական տողերի (տարիների) միջին վերցնեյինք (տարեթվերին շատ ուշադրություն մի դարձրեք, մոտավոր են դրված)։ 30%-ը վերաբերում ա փոքրիկ սյունյակներից բաց մոխրագույներին, որոնք էնտեղ դրված են աչքաչափի համար որպես սանդղակ (մուգ մոխրագույնը, ընդհանուր բնակչության համապատասխան ցուցանիշն ա)»։
Ամբողջությամբ՝ այստեղ