Գոյություն ունի հնարք, երբ սուր թեման չես ցանկանում քննարկվի, ստեղծում ես աղմուկ, այսինքն օրակարգ ես բերում հազարումի այլ ոչ սուր սակայն աղմկոտ թեմաներ, որ կարողանաս կարևո թեմաներից չխոսել։ Այս հնարքը գերազանց արել են մեր բոլոր նախկին իշխանությունները։ Մի հատ հիմար աստղագետի գցում էին մամուլի ասուլիս, ու գործընթացը պատրաստ է։ Հանրային քաղաքականության խողովակները տարիներով մշակվում ու ձևում են /տես Հ.Գ./։
Հիմա, երբ հայտարարվում են, թե ով կարող է գա ու իր խորհուրդներով օգնի, բոլորի առաջ դռները բաց են, ֆեյսբուկյան էջերով բոլորը խորհուրդներ են տալիս, ըստ էության հենց ստեղծվում է այն հզոր աղմուկը, որի տակ կորում է ցանկացած խոհեմություն ու կարևոր հարցի քննարկում։ Այս «բաց դռների» քաղաքականությունն, իրականում փակում է բազմաթիվ դռներ, իսկ վտանգավորը, որ փակվում է փաստարկված խոսքի դուռը։ Միշտ հիշեք, եթե ինչ-որ մեկի առաջ դուռ եք բացում, ուրեմն փակում եք մեկ ուրիշի դուռը։
Հ.Գ. Պարետոն իր էլիտաների տեսությունում, օրինակ, կարևորում է հենց բրգի այն միջին հատվածը, որը ձևավորում է քաղաքական էլիտան իր որոշումներով հանդերձ։ Բրգի այդ միջին հատվածը քաղաքական ինստիտուտներն են, քաղաքական մշակույթն է, կառույցները և այլն։ Եթե չկա այդ ինստիտուտը, տակը մնում է մարքսյան /նաև արիստոտելյան/ ժողովուրդ-էլիտա մոդելը, որը ըստ նույն տեսաբանների, հեղափոխությունների աղբյուրն է։ ՀՀԿ-ն այդպես էլ չկառուցեց քաղաքական էլիտա ձևավորելու կայուն ինստիտուտները։ Որոշումների կայացման մշակույթը նույնպես այս ինստիտուտների մասը։ Եվ միշտ կա պայքար դեմոկրատիայի ու փաստարկված որոշումների կայացման ինստիտուտների միջև։ Եթե հենվես միայն դեմոկրատական -պոպուլուս իմաստով ինստիտուտների վրա, ապա սկսվում է հակաինտելեկտուալիստական շարժումը։ Ու սա անխուսափելի է. https://en.wikipedia.org/wiki/Anti-intellectualism