
Արտերկրից ժամանած նորապսակ զույգը մուտքի արտոնագիր է ստացել Արցախում. նրանք ԱՀ արտաքին գործերի նախարարություն են գնացել հարսանեկան հանդերձանքով:
Արցախի արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգից տեղեկացանք, որ առաջին անգամ է ԱԳՆ-ն վիզա տրամադրում օտարերկրացի նորապսակ զույգի: Նրանք Արցախ են ժամանել մեղրամիսն անցկացնելու նպատակով:
Նրանց անուններն ու ազգության մասին մանրամասներ չեն նշվում: