«Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք…»
Advertisement 1000 x 90

«Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք…»

Նկարում Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունն է, տպագրված «Գեղարվեստի» 1911 թվականի համարում: Մի հետաքրքիր պատմություն:

20-րդ դարի սկզբին հայ եկեղեցականների և հին ճարտարապետության հետազոտողների համար եռաստիճան մի ասնովոր. չտեսնված երևույթ էր: Եվ երբ Թորամանյանը իր վերակազմությամբ Զվարթնոցը պատկերում է հենց այդպիսին, անվստահությունը մեծանում, հասնում է այնպիսի չափերի, որ վարդապետ Խաչիկ Դադյանը վերակազմության նախագծի կտրվածքից մկրատով կտրում հեռացնում է գմբեթաթմուկ կազմող երրորդ աստիճանը: Ահա այդ անդամահատված կտրվածքն է, որ պահպանում է իր գոյությունը Թորամանյանի գործերում:

Առավել անսովոր նորությունն այդ վերակազմության մեջ այն էր, որ տաճարի երկրորդ աստիճանի մոտ 80 մետր պարագծով թմբուկը /այդ թվում և առաջին աստիճանի բոլորակ սրահի երևկրորդ հարկի-վերնահարկի ներքին պատը/ ծանրանում է առաջին հարկի «ութ կետերի» ութ կամարաթաղերի վրա:

Այդ կապակցությամբ 1906 թվականին Էջմիածին է հրավիրվում համբավավոր ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանը, ստիպելու Թորամանյանին, որ նա հրաժարվի իր «ոչ գիտական» վերակազմության նախագծից և թերևս, ինքը՝ Տեր-Սարգսյանը տա վերակազմության նախագիծը:

Հանդիպման ժամանակ, երբ Թորամանյանը Տեր-Սարգսյանին է պարզում վերակազմության հիմնական դրույթները, Ք. Տեր-Սարգսյանը բացականչում է՝ «Գիտությունը չի ընդունի, այդպսի բան չի կարող լինել»: Վերջինս իր խոսքի մեջ հատուկ շեշտով հիշեցնում է՝ «ինձի նայեցեքմ պարոն, ես Պետերբուգ եմ ուսել, արտասահման եմ եղել…» Թորամանյանը առանց հապաղելու պատասխանում է՝ «պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք…»:

Թորամանյանը Տեր-Սարգսյանին ցույց է տալիս Զվարթնոցի տաճարի այն մանրամասները, որոնք վկայում են իր առաջ քաշած վերակազմության իսկության մասին: Տեսնելով դրանք, Տեր-Սարգսյանը ստիպված, միաժամանակ զարմանքով, ընդունում է Թորամանյանի տեսակետը և առաջարկում վերջինիս տաճարի այլ մանրամասներ ցույց տա: Հետագայում Թորամանյանը գրում է, որ Տեր-Սարգսյանը լիովին ընդունեց ներքին հարկերի վերաբերյալ բոլոր ցուցմուքները, միայն անհամաձայն մնաց գմբեթի կազմության մասին:

Սևակ Արևշատյանի հրապարակումներից: