Բարձրաձայն մտքեր փողոցում դեմ տված միկրաֆոնի ու երախտամոռության ախտանիշի մասին
Advertisement 1000 x 90

Բարձրաձայն մտքեր փողոցում դեմ տված միկրաֆոնի ու երախտամոռության ախտանիշի մասին

Համազասպ Գալստյանի ֆեյսբուքյան մտորումներից. «Մարդիկ, հատկապես սովետի ժամանակվա ծնվածները, փողոցում միկրաֆոն տեսնելիս մի տեսակ խրտնում են։ Համ ուզում են բլբլան, համ խրտնում են։ )) Նրանք միշտ մտածում են ոչ թե այդ պահին կարծիք հայտնելու մասին, այլ ակամայից իրենց տեսնում են տելեվիզորի մեջ ու մտքներում գերակա է հանկարծ չխայտառակվելն ու ժամանակի ոգուն հակառակ չլողալը։ )(

Ու հիմա, այս շոգ ու նաև թեժ օրերին, երբ իմ տարիքակից մարդկանց երևանյան փողոցներում իրանց թոռների հասակակակից երեխեքը միկրաֆոնը դեմ տալով խրոխտ հարցնում են Երևանից ու փոփոխություններից, էս խեղճերը խրտնելով ակամայից մտածում են, թե հանկարծ մի լավ բան չասեն, մի դուրեկան բան չգտնեն Իմ Քաղաքում, թե չէ կգնան տուն, իրանց դուխով ու հպարտ թոռները վրա կատան ու կմերժեն իրանց։ ))))

Ու էդպես, մի տեսակ քաշվելով աչքերը փախցնելով ասում են դժգոհ են Իմ Քաղաքից, որ ոչ մի բան չի փոխվել, որ ոչ մի լուսավոր բան չկա ու արագ հեռանում են, շառ ու փորձանքից հեռու։

Իհարկե Իմ Քաղաքում լիքը խնդիրներ կան ու լիքը փոխելու բան, սակայն չտեսնել բարեկարգված բակերը Նուբարաշենից մինչև Նորաշեն, Քանաքեռից մինչև Նորքի 9-րդ զանգված, չտեսնել նոր ու բարետես այգիները, չտեսնել վերանորգված երաժշտական դպրոցները, արվեստի կենտրոնները, մշակույթի տները, չտեսնել անվճար, սակայն մասնավորի հետ հավասար ոտք գցող մանկապարտեզների վերանորոգման լայանծավալ ծրագրերը, նորացվող գույքը, չտեսնել քաղաքի կահավորանքը, գարնանային ծաղկաշատությունը, նոր ու որակյալ ճանապարհները, ուղղակի նշանակում ա, որ մարդը տառապում ա երախտամոռության ախտանիշով։ Ես խոսում եմ մեր մասին, իմ սերնդակիցների մասին։

Իհարեկա ինձանից մեկ սերունդ և ավելի ներքև մեր ժառանգները մաքսիմալիստ են ու վայ թե իրանց դիրքորոշումն ու միշտ մաքսիմալ ու ավելի լավը տեսնելու ձգտումը ընկալելի է ու ոգևորիչ, ու նաև տրամաբանական, սակայն մեր սերնդի առաքելությունն է երախտամոռության ախտանիշը ժառանգաբար չփոխանցել նրանց ու գոնե ծնողական կամ պապ-տատական բարձրունքներից խոսել նաև լավի ու ստեղծած մնայունի մասին։ Այլապես,երախտամոռությունը բումերանգի էֆեկտ ունի և ի վերջո վերադառնալու է ու չոքի մեր դռանը, արդեն մեր սերունդների վերաբերմունքի տեսքով՝ դեպի Մեզ։

Այսքանը։

Թող օրը լինի Բարի ու Լուսավոր, անկախ նրանից, որ օրն ուրբաթ է ու թվով ամսվա 13-րդը։ ))))))»:



Նման նյութեր