«Տնտեսության հիմքը հենց էդ բիզնեսն է, որին պետք է առողջացնել, ոչ թե մենակ կտրել կամ պատժել»
Advertisement 1000 x 90

«Տնտեսության հիմքը հենց էդ բիզնեսն է, որին պետք է առողջացնել, ոչ թե մենակ կտրել կամ պատժել»

DigiLab-ի համահիմնադիր Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա դեռ չգիտեմ, բայց նախկինում շատ օրենքներ հատուկ էնպես էին գրվում, որ դրանք խախտվեն, քանի որ օրենքի խախտումից ուղիղ կամ անուղղակի գումար էին աշխատում նույն օրենք գրող չինովնիկները։

Դասական օրինակ էին արագաչափերը կամ ՃՈ աշխատակիցները, որոնք հաճախ ոչ թե խնդիր ունեին վթարները կանխարգելել, այլ թակարդներ սարքել և գումար շորթել։ Նույն վիճակը տնտեսության այլ ոլորտներում էր։

Արդյունքում հիմա շատ բիզնեսներ փակուղու առաջ են, քանի որ պատժվում են նախկին օրինախախտումների համար, բայց նախկինում խաղի կանոններն այլ էին, այլ ճանապարհ չկար։ Հա, ստեղ կարա լինի պաթոլոսախեղդ մի մեկնաբանություն, թե բա թող մաքուր լինեին և այլն, բայց փաստն էն է, որ հաճախ մաքուր լինելն ավելի լուրջ էր պատժվում, քան օրենք խաղդելը, պլյուս չեմ ուզում համատարած արդարացնել, բնական է կային նաև բիզնեսներ, որոնց դա ուղղակի ավելի շահավետ էր։

Իսկ հիմա պարզվում է խաղի կանոնները փոխվել են ու պատժվում են բիզնեսները նախկին խաղդումների համար, բայց այ էն չինովնիկները, ովքեր հարստացել են այդ խաղդումներից’ վայելում են իրենց կուտակածը կամ պաշտոնի նստած սպասում են, թե երբ է փոթորիկը մի քիչ հանդարտվելու։

Бабкен Тунян ը լավ առաջարկ է անում, որ ամեն պատժված բիզնեսմենի հետ պետքա պատժվի մինիմում մեկ չինովնիկ, քանի որ օրինախախտումներից հաճախ բիզնեսից շատ չինովնիկներն են օգտվել։

Այլ տարբերակ էլ կա, ըստ որի առաջին քայլով փոփոխվում է նախկին օրենսդրական դաշտը, որը հիմնական խախտումի պատճառն է եղել, իսկ երկրորդ քայլով բիզնեսին մեսիջ է գնում, որ նախկին մեղքերը ներվում են, բայց ապագան’ երբեք։ Էդպես բիզնեսները ավելի հեշտ կմտնեն օրինական դաշտ, ու տուպիկի առաջ չեն հայտնվի, քանի որ հաճախ հիմա օրենսդրական դաշտ մտնելը կարողա մեխանիկորեն բացահայտի նախկին մեղքերը։ Փակուղի է ստացվում։ Պլյուս խնդիրները համակարգային լուծումներ կստանան, ոչ թե իրադարձային ու պաթետիկ։

Թե չէ ով հասնում պաթետիկ ոճով տշումա բիզնեսներին, առանց հիշելու էն բոլոր չինովնիկներին, ովքեր գծել էին խախտումների բերող սխեմաները կամ վաստակել են այդ սխեմաներից։ Ու նաև առանց հիշելու, որ տնտեսության հիմքը հենց էդ բիզնեսն է, որին պետք է առողջացնել, ոչ թե մենակ կտրել կամ պատժել»։