Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թրամփի բանակցային մարտավարությունը
Թրամփը բավականին հետաքրքիր մարտավարություն է որդեգրել այս կամ այն պետության հետ բանակցելու համար։ Իհարկե, նախապես հաշվարկելով իր և հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը, առավելություններն ու հնարավորությունները, քայլում է հետևյալ կերպ․
1. սկզբում դիվանագիտորեն զգուշացնում է (բնականաբար գիտակցելով, որ դա չի աշխատելու)։
2. սկսում է առավել ագրեսիվ տոնայնություն և ձևակերպումներ կիրառել (տեսեք Կորեայի օրինակը)։
3. ծայրաստիճան լարում է իրավիճակը (ասենք թվիթերյան գրառումներով և հայտարարություններով)։
4. ուժ է ցույց տալիս և սպառնալիքներ է հնչեցնում (տեսեք դեպի Կորեական թերակղզի ուղարկված նավատորմը)։
5. պատժամիջոցներ է սկսում կիրառել, կամ խորացնում է գոյություն ունեցողները (տես Իրանի պատժամիջոցները, կամ Թուրքիայի նկատմամբ վերջին քայլերը)։
6. ստիպում է իր դաշնակիցներին (որոնք հաճախ նրա հետ համաձայն չեն) գնալ նույն ճանապարհով՝ ինչ ԱՄՆ-ն, թե չէ նույնպես խնդիրներ կստեղծվեն իրենց ապրանքների և բիզնեսների համար (տեսեք ԵՄ մի քանի գիգանտ ձեռնարկությունների օրինակը)։
7. անհրաժեշտության դեպքում կիրառում է շանտաժը՝ որպես բանակցային գործիք, հակառակորդների և նույնիսկ դաշնակիցների դեմ։
8. գործիքակազմի մնացած օրինակները չեմ բերում
Ու այս ամենի արդյունքում մրցակիցը չի դիմանում ճնշմանը և գնում է համագործակցության այն ճանապարհով, որը Թրամփն է նախատեսում։
Միաժամանակ Թրամփը միշտ համագործակցության հույս է տալիս դիմացինին (տես Կորեայի, Իրանի, Ռուսաստանի ղեկավարություններին ուղղված մեսիջները և ընկեր լինելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև լարված պահերին Պոմպեոյի, կամ Բոլտոնի այցերը լարված մայրաքաղաքներ) և այս ամենը համեմված միջազգային կառույցների վրա ճնշելու և իր ուղեծիր բերելու արվեստով (տես ՆԱՏՕ-ն, ՄԱԳԱՏԵ-ն, ԵՄ-ն, կամ ՄԱԿ-ում հակաամերիկյան քվեարկություններն իր օգտին կիրառելու օրինակը)»։
Թրամփի բանակցային մարտավարությունըԹրամփը բավականին հետաքրքիր մարտավարություն է որդեգրել այս, կամ այն պետության հետ…
Gepostet von Suren Sargsyan am Donnerstag, 9. August 2018