Ամենաօգտակար և բուժիչ ուտելիքը աշխարհում
Advertisement 1000 x 90

Ամենաօգտակար և բուժիչ ուտելիքը աշխարհում

Healthyfoodhouse.com կայքը գրում է, որ, եթե հետաքրքրվում եք առողջ սնունդով և փնտրում եք աշխարհի ամենաօգտակար մթերքը, որոնք կարող են օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, ապա այս տեղեկատվությունը կհետաքրքրի ձեզ։ Այդպիսի մթերք գոյություն ունի. դրանցից մեկը խուրման է։ Այն մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, օրգանիզմին հնարավորություն է տալիս առողջ մնալ և պայքարել որոշ հիվանդությունների դեմ։

Խուրման երկաթի աղբյուր է։ Երկաթն անհրաժեշտ է հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են անեմիայով, հղի կանանց և երեխաներին։ Խուրման կարգավորում է հեմոգլոբինի մակարդակը և ապահովում է թթվածնի մուտքն արյան մեջ։ 100 գրամ խուրման մոտավորապես 0.90 մգ երկաթ է պարունակում։

medjool-dates-011

Օգնում է պահպանել մարմնի նորմալ քաշը։ Խուրման բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք ընդունակ են կարգավորել մարմնի քաշը և կանխարգելել ավելորդ ճարպի կուտակումը։ Այն խոլեստերին չի պարունակում և իդեալական միջոց է նիհարելու համար։ Դրանք կերեք քաղցած ժամանակ, որպեսզի ավելի լավ արդյունքի հասնեք։ Բայց հաշվի առնեք նաև այն հանգամանքը, որ խուրման շատ հարուստ է շաքարով։ Այդ պատճառով այն անհրաժեշտ է խելամիտ քանակով օգտագործել, որպեսզի չստանաք կողմնակի ազդեցություն՝ ավելորդ քաշի տեսքով։

Կանխարգելում է դիարեան։ Խուրման կալիում է պարունակում, որը նպաստում է աղիների միկրոֆլորայի նորմալացմանը և օգտակար բակտերիաների կազմավորմանը։

Կանխարգելում է փորկապությունը։ Խուրման կարող է օգնել նաև փորկապության հետ կապված խնդիրների դեմ պայքարում։ Խուրման գիշերը թրջեք ջրով, առավոտյան օգտագործեք՝ աղիների աշխատանքը կարգավորելու համար։

Կարգավորում է ճնշումը։ Կալիումի պարունակությունը և նատրիումի՝ գրեթե իսպառ բացակայությունը կարգավորում է զարկերակային ճնշումը։ 5 խուրման պարունակում է մոտավորապես 80 գրամ մագնեզիում։ Այս հանքանյութը լայնացնում է արյունատար անոթները և լավացնում արյան շրջանառությունը։ Մագնեզիումի ընդամենը 370 միլիգրամն ընդունակ է նվազեցնել արյան ճնշումը։

Առողջացնում է սիրտը։ Խուրման շատ օգտակար է սրտի համար։ Խորհուրդ է տրվում խուրման գիշերը թրջել, հանել սերմերը, խառնել ջրի հետ, օգտագործել օրվա ընթացքում։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Խուրման մաքրում է արյունատար անոթները, ճարպին թույլ չի տալիս կուտակվել սրտի շուրջ և թրոմբներ առաջացնել։

Նվազեցնում է կաթվածի հավանականությունը։ Խուրման հիանալի միջոց է՝ նյարդային համակարգն ամրացնելու համար, ինչը նպաստում է կաթվածի կանխարգելմանը։ Օրվա ընթացքում 400 մգ կալիումը կարող է կաթվածի հավանականությունը նվազեցնել 40 տոկոսով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը