Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում անցումային արդարադատություն
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում անցումային արդարադատություն

Վահան Իշխանյանի հրապարակումը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհդական Նիկոլայ Բաղդասարյանը հիմնավորելու համար անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտությունը, Հետքին տված հարցազրույցում ասում է, թե «Միջազգային փորձն ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ անցումային արդարադատության համակարգի ներդնումն այն պետություններում, որոնցում Հայաստանի քաղաքական իրավիճակի նման իրավիճակ է եղել, պսակվել է հաջողությամբ, հաջողված փորձ ունեցող երկրներից են Գերմանիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Ալբանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Վրաստանը»:

Այս երկրների հետ Հայաստանի ընդհանարությունը այն է, որ նրանք բոլորը հետսովետական երկրներ են, սակայն կա մի կարևոր տարբերություն, մյուսները անցումային արդարադատության անհրաժեշտությունն են ունեցել իրարից բևեռային տարբեր մի համակարգից մյուսին անցնելու համար, տոտալիտար Սովետական համակարգից լիբերալ-դեմոկրատական համակարգի անցնելու համար, նպատակ ունենալով հետադարձ ուժ ունեցող օրենքներով պատժել սովետական ռեպրեսիվ ապարատի ներկայացուցիժչներին և լյուստրացիա անել։

Ահա հատված վիքիպեդիայի Transitional justice հոդվածից. Another major institutional innovation is the appearance of the variety of lustration programs in Central and Eastern Europe since the 1990s. While most countries pursued programs based on dismissals of compromised personnel and comprehensive screening tools, other countries implemented more inclusive methods allowing discredited personnel a second chance։

Հայաստանը անկախանալով հրաժարվեց անցումային արդարադատությունից ու նաև լյուստրացիայից հրաժարավեց։ Լյուստրացիայից ոչ միայն հրաժարվեց, այլև Սովետական ԿԳԲ-ի նույն աշխատողները ՀՀՇ-ի իշխանության ժամանակ շարունակեցին աշխատել ԱԱԾ-ում, ապա հետագայում էլ շատերը դարձան դատավորներ՝ ինչպես օրինակ ԳԳԲ-ի քննիչ Ժոռա Վարդանանը, ում ձեռքով Սովետի ժամանակ բազմաթիվ քաղբանտարկյալներ են դատվել, մասնավորապես սովետկան գաղությում սպանված ազգային գործիչ Իշխան Մկրտչյանը։ Ուրեմն Հայաստանը նաև հրաժարվեց այնպիսի օրենքներ ստղծել որոնք հետադարձ ուժ կունենային։ Այդ բոլոր երկրները անդամակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, և հետսովետական շրջանի հետ կապված նրանք անցումային արդարադատություն չեն ունեցել։ Հայաստանն էլ անդամ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2003 թվից, Հսյաստանի բազմաթիվ քաղաքացիներ հաղթել են Հայաստանի հանրապետությանը Եվրոպական դատարանում։

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց թե անցումային արդարադտության է ուզում անցնել ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար։ Շատերը, ովքեր ծանոթ են Անցումային արդարադատությանը, որ այն ներդրվում է երբ նախորդ ռեժիմում մարդու իրավունքների ահավոր խախտումներ են եղած լինում, սկսեցին բացատրել, թե կոռուպցիայի դեմ պայքարը այն հարցը չի որ անցումային արդարադատություն ներդրնեն։ Սակայն ամեն ինչ իր տեղն է գցում Փաշինյանի ելույթի նախորդ օրը ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը, թե անհրաժեշտ է անցումային արդարադատության անցնել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները վերնայալու համար։

Հայտարարության մեջ ասվում է.

«Նոր, ժողովրդավարական Հայաստանը պարտավոր է ոչ միայն պատժելու հանցագործներին, այլ նաև վերականգնելու բոլոր քաղաքացիների իրավունքները»։ Մարտի 1-ի գործով ՀԱԿ-ի բազմթիվ անդամաներ են դատվել, նրանց գործերը եվրոպական դատարանում չեն հաղթել, համենայնդեպս տեղյակ չեմ։ Ամենահայտնի գործերից մեկը Նիկոլ Փաշինանն է, նա մարտի մեկով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, ապա 2 տարի նստելուց հետո համաներմամբ ազատվել է, բայց եվրոպական դատարան դիմելու մասին տեղեկություն չկա։ Եթե հնարավոր է պրոպագանդայով հայ հանրությանը համոզել, թե մարտի մեկին կրակել են խաղաղ ցուցարաների վրա, այդ ձևակերպումը գրել նոր կառավարության պաշտոնական փաստաթղթերում և մարդիկ սկսեն իրենց տեսածին չհավատալ, ապա Եվրոպական դատարանին խաբելը դժվար է։

Ռոբերտ Քոչարյանի փաստբան Հայկ Ալումյանը մի հարցազրույցում անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը թե մարտի մեկի երեկոյան «Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ», ասաց, որ չբանավիճելով թե ինչ է եղել մարտի մեկին, ուղղակի տեսնենք դատական գործերը, գոյություն ունեն բազմաթիվ չբեկանված դատական վճիռներ, որոնք ապացուցում են որ փողոցներում ցուցարաները խաղաղ չէին։ Կարծում եմ Ալումյանի հարցազրույցն էլ պատճառներից մեկն է եղել անցումային արդարադատության անցնելու համար, որ այն ինչ չէր անելու Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը, անի անցումային արդադատությունը, մարտի մեկի դատական ակտերը բեկանվեն, և Քոչարյանին նստացնելը ավելի դյուրին դառնա։ Ուրեմն, ՀԱԿ-ի ու Փաշինյանի հայտարարությունները միահյուսելով կարելի է եզրակացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, ցանկանում են անցումային արդարադատություն անցկացնել, որպեսզի օրենսդրությամբ հերոսացնեն մարտիմեկյան հակ-ական բանտարկյալներին և հաշվեհարդար տեսնեն նրանց նստացնողների հետ։ Այսպիսով Նիկոլայ Բաղդասարյանը ճիշտ չի ասում թե Արևելյան Եվրոպայում նման իրավիճակ է եղել, այդ երկրների օրինակը բերելով ուղղակի մանիպուլացնում է հանրությանը, որ անցումային արդարադատության անցելուն համաձայնվեն։ Լրագրողն էլ չճշտելով թե ինչ պայմաններում և ինչ պատճառներով են այդ երկրները ներդրել այդ արդարադատությունը, մասնակցում է մանիպուլիացիային։



Նման նյութեր