Իրինա և Լուսինե Թովմասյանները բարի ավանդույթ են դարձրել ընտանեկան համատեղ հանգիստ կազմակերպելը: Նրանց հետ է եղել նաև իրենց մայրիկը։ Երրորդ տարին է`քույրերը հանգստի այս ձևաչափն են նախընտրում: Այս տարի նրանք եղել են Հունաստանի Ռոդոս կղզում: 14 օր տևած հանգստից Թովմասյան քույրերն օրերս են վերադարձել՝ վառ տպավորություններով:
Իրինան Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել անցկացրած օրերի, տպավորությունների ու Լուսինեի հետ իրենց երազանքի մասին: Նա նշեց, որ նախորդ տարիներին ևս Հունաստանում են հանգստացել՝ Կրետե կղզում, իսկ Ռոդոսում առաջին անգամ էին: Իրինան վստահ է, որ վերադառնալու են, քանի որ շատ են հավանել թե՛ ծովը, թե՛ կլիման, որը համեմատաբար զով է եղել:
«Բացի ծովը վայելելը մի քանի անգամ գնացինք Ռոդոսի հին քաղաքը, բավականին երկար շրջեցինք այնտեղ քույրիկիս և նրա ամուսնու հետ: Հետո նաև աղջկաս հետ գնացինք: Երբ երեխաները քնած էին լինում, նախընտրում էինք հանգստի րոպեներն այնտեղ անցկացնել: Իսկապես շատ գեղեցիկ քաղաք էր»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am