«Ամուսինս ու աղջիկս փրկարարների էին կանչել». Լուիզա Ղամբարյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ամուսինս ու աղջիկս փրկարարների էին կանչել». Լուիզա Ղամբարյան. life.tert.am

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն օրերս է վերադարձել ամառային հանգստից, որն ամուսնու` Գեորգի Կիմիչի և դստեր` Գաբիի հետ վայելել են Կիպրոսում։ Դերասանուհին Tert.am Life–ին պատմել է 14–օրյա հանգստի մասին և նշել, որ ծովային հանգստի մեծ սիրահար է։

«Ծովում լիարժեք լիցքաթափվում եմ։ Դա հանգստի լավագույն տարբերակն է ինձ համար։ Շատ եմ սիրում լողալ»: Դերասանուհին սիրում է լողալ դեպի ծխովի խորքերը և հասցրել է մի լավ վախեցնել ամուսնուն և դստերը։

«Ես վտանգավոր լողորդ եմ։ Ինձ համար մեծագույն հաճույք է զգալ ծովի ազատությունը։ Ամուսնուս և աղջկաս զգուշացրեցի, որ չանհանգստանան, լողում եմ խորը` մինչև դրոշակները։ Լողացի և բավականին խորացա, նույնիսկ դրոշակներն անցա։ Քանի որ ծովում լիարժեք լիցքաթափվում եմ, կորցրել էի ժամանակի զգացողությունն ու, ինչպես հետո պարզվեց, բավականին երկար էի մնացել այնտեղ։ Երբ վերադարձա ափ, տեսա, որ ամուսնիս ու աղջիկս փրկարարների են կանչել»,– պատմեց Լուիզան։

Ամբողջությամբ՝ life.tert.am