Իր երկրում զբոսաշրջություն կազմակերպող ցանկացած ընկերություն ձգտում է լավագույնս ներկայացնել երկիրը:
Իտալացիները գտնում են, որ սովորական շատրվանով հիմա ոչ մի զբոսաշրջիկի չես զարմացնի: Դրա համար Կենտրոնական Իտալիայի Աբրուցո շրջանում տեղադրվել է գինու շատրվան:
Հրաշք շատրվանը գտնվում է Օրտոնա քաղաքի Dora Sarchese գինեգործական կենտրոնի տարածքում: Շատրվանը բոլորի համար հասանելի է: Այն գործում է ամբողջ օրը: Անվճար է:
Տեղաբնակների խոսքերով, նպատակը ուխտագնացության եկած զբոսաշրջիկներին գինով զարմացնելն է: Նման մի շատրվան կա նաև Իսպանիայում, բայց ոչ շուրջօրյա: Այն գտնվում է Կամինո դե Սանտիագոյում, սուրբ Հակոբի Մեծ Ճանապարհին: