
Travelmate Robotics ընկերությունը ներկայացրել է ճամպրուկ, որը կարող է թեթևացնել ճանապարհորդների կյանքը կայարաններում կամ օդանավակայաններում: Travelmate ռոբոտացված ճամպրուկը ձեռքով տեղափոխելու կարիք չունի: Այն ինքն է հետևում տիրոջը: Տեխնոլոգիական այս նորամուծությունը հնարավոր է դարձել շնորհիվ ինֆրակարմիր տվիչների, որոնք տեղադրված են ճամպրուկի վրա: Ավելին, ճամպրուկի վրա կարելի է կանգնել և այդպես շրջել: Ճամպրուկը նաև հնարավորություն ունի թաբլեթներ լիցքավորել:
Ճամպրուկի արժեքն է 399$: Նախատեսվում է թողարկել ավելի մեծ ճամպրուկ, որի արժեքը արդեն կլինի 595$:
Ճամպրուկը վաճառքի կհանվի 2017 թ. հունիսին:
izbrannoe.com