Բանն այն է, որ «Играй, гармонь!» համառուսական փառատոնի շրջանակում Պլոնինն ու Իվանովոյում հայտնի մեկ այլ ճանապարհորդ՝ Նիկոլայ Դավիդովսկին 2004-2005 թվականներին հեծանիվային ճանապարհորդության են մեկնել Ավստրալիա։ Նրանք իրենց հետ Շույայի հարմոն էին վերցրել։
«Տեղական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում էին ճանապարհորդության մեկնարկը, և երբ Պյոտր Պլոնինն անցնում էր Շույայի միջով, տեղի ֆաբրիկան նրան փոքրիկ մանկական շույական հարմոր նվիրեց, որ հեծանվարշավորդը օտար երկրում շատ չկարոտի հայրենիքը», — գրում է Ivcult.ru-ն։
Ճանապարհորդը շույական հարմոնն իր հետ տարել է Ռուսասատնով դեպի Արևելք, հետո Մոնղոլիայով, Չինասատանով, Վիետնամով, Լաոսով, Թայլանդով, Մակազիայով ու Սինգապուր է հասել։
Այդ հարմոնի ձայնը լսել են Վիետնամի ու Լաոսի ջունգլիները։
«Մի անգամ Չինաստանում, երբ պարզապես նստած էինք փողոցում, սկսեցի հարմոն նվագել, մոտակայքի ռեստորանի մարդիկ դուրս թափվեցին ու սկսեցին լսել։ Հետո հարցրեցին` որտեղից ենք ու իմանալով, որ ռուսաստանցի ճանապարհորդ ենք, մեզ ռեստորան հրավիերցին ու ընթրիք հյուրասիրեցին», — առցնանց-պարբերականը մեջբերում է Պլոնինի խոսքերը։
Հետո պետք է ինքնաթիռով Ավստրալիա մեկնեին, իսկ հարմոնը ավելորդ քաշ էր։ Ճանապարհորդները որոշել են նվիրել երաժշտական գործիքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահորը։ Հարմոնը մինչ այժմ այնտեղ է գտնվում։
Հիմա Պլոնինը զբոսաշրջության հրահանիգիչ է մի ընկերությունում, որը Կարելիայում մանկական ճամբարներ է կազմակերպում, նա նախկինի պես հարմոն է նվագում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինագպուրի առաջին քրիստոնեական եկեղեցին էր։ 1835 թվականին փոքր հայկական համայնքը նեկոկլասիցիզմի ոճով եկեղեցի է կառուցել։ Մեկ տարի անց այն օրհնվել է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Այն ազգային նշանակության հուշարձան է ճանաչվել ու պետության պահմանման տակ է գտնվում։ Այն Սինգապուրի գործնական կենտրոնում է։