Ստամոքսի բորբոքվածությունը կանխարգելելու համար շատ կարևոր է հոգ տանել առողջության և սննդակարգի մասին: Սննդակարգը պետք է ներառի այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով և լավացնում են մարսողությունը:
Ստամոքսի բորբոքվածությունը հաճախ հանդիպող խնդիր է, հատկապես կանանց մոտ: Այն կարող է ի հայտ գալ մթերքների սխալ համադրության, չափից շատ ուտելու, մարսողական խնդիրների, ցիկլի կամ փորկապության հետևանքով: Այս առողջական խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սնդակարգից վերացնել այն մթերքները, որոնք կարող են գրգռել ստամոքսը: Սակայն, եթե, այնուամենայնիվ, այս խնդիրն ի հայտ է եկել, կարող եք օգտվել տնական միջոցներից, որոնք օգնում են հանգստացնել վիճակը:
- Հակաօքսիդանտներով հարուստ սնունդ
Գրգռվածությունը վերացնելու համար կօգնեն այն մթերքները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Խորհուրդ է տրվում օրական 4 անգամ ուտել այդ մթերքները: Դրանք են՝ հապալասը, խնձորը, սոխը, սխտորը, նեխուրը և այլև:
- Բջջանյութով հարուստ մթերքներ
Առողջ սննդակարգը պետք է ներառի այն մթերքները, որոնք հարուստ են բջջանյութով, սրանք լավացնում են մարսողությունն ու հարթեցնում են որովայնը: Եթե լարվածություն եք զգում ստամոքսում, պետք է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, բրինձ և բջջանյութով հարուստ այլ մթերքներ ներառել:
- Մեխակ
Քրոնիկ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում մեխակի թուրմ օգտագործել. 1 բաժակ ջրին՝ 20 կաթիլ մեխակի յուղ: Այս թուրմը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Այս հրաշալի միջոցն օգնում է նվազեցնել գազերի գոյացությունը, որոնք հաճախ ի հայտ են գալիս ստամոքսի բորբոքվածության պատճառով:
- Կիտրոնով ջուր
Կիտրոնն օգնում է իջեցնել ստամոքսի բարձր թթվայնությունը: Բորբոքվածության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմել:
- Դարչին
Դարչինը հայտնի համեմունք է, որն օգտագործվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ ստամոքսի բորբոքվածության ժամանակ: Այս համեմունքը լավացնում է մարսողությունն ու նվազեցնում է ստոմքսի լարվածությունը: Պարզապես 1գդալ աղացած դարչինը լուծեք մեկ բաժակ ջրում, թողեք մնա 15 րոպե, ապա ավելացրեք մեղր ու խմեք թեյը:
- Նվազեցրեք աղի օգտագործումը
Շատ կարևոր է հասկանալ, որ աղը գրգռում է ստամոքսը, այդ իսկ պատճառով առողջական այս խնդրից ազատվելու համար նախևառաջ նվազեցրեք օգտագործվող աղի չափաքանակը:
Նյութ հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը