Սխտորի թեյ՝ եղունգների համար
Advertisement 1000 x 90

Սխտորի թեյ՝ եղունգների համար

Ցանկանում եք երկար, գեղեցիկ, ամուր և փայլուն եղունգներ ունենալ, սակայն դրանք անընդհատ կոտրվո՞ւմ են:

Naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որն օգնում է ամրացնել եղունգներն ու դրանց գեղեցիկ տեսք հաղորդել:

Մեկ պճեղ սխտորը ճզմեք և քսեք եղունգներին: Մոտ կես ժամ թողեք մնա եղունգներին, ապա լվացեք ձեռքերը: Ուժեղ հոտից ազատվելու համար կիտրոնով մաքրեք ձեռքերը: Սխտորն ամրացնում է եղունգները:

Կայքը նաև սխտորից պատրաստված եղունգների լաք է ներկայացնում:

Բաղադրությունը

Լավ կտրատած սխտորի մի կտորը լցրեք անգույն լաքի մեջ: Թողեք 48 ժամ մնա: Ստացված լուծույթը քսեք եղունգներին՝ 2 օրը մեկ անգամ: Հաջորդ 5 օրերի ընթացքում եղունգների լաքը մի մաքրեք: 5-րդ օգտագործումից հետո եղունգները մաքրեք, ապա վերսկսեք լաքի օգտագործումը՝ քսելով ամեն օր:  Մոտավորապես 2-3 շաբաթ անց կնկատեք արդյունքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը