Դիլիջանի «կրեատիվ ափդեյթը». ինչպես են զբոսավարները զբոսաշրջիկներին Հայաստան բերում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիլիջանի «կրեատիվ ափդեյթը». ինչպես են զբոսավարները զբոսաշրջիկներին Հայաստան բերում. armeniasputnik.am

Թվում է թե, նոր բան հնարավոր չէ տեսնել Դիլիջանում. ամեն ինչ վաղուց ցույց են տվել, ամեն ինչի մասին բազմիցս պատմել են։ Սակայն տեղի զբոսավարները հետաքրքիր ռազմավարություն են մշակել։

Հայաստանում զբոսավարները տուրերի ներկայացման նոր հետաքրքիր ռազմավարություն են մշակել, այդ թվում Դիլիջանում։  Գաղտնիքները նրանք բացահայտում են Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արթուր Ղազարյանը երբեք չի մտածել զբոսաշրջիկների հետ աշխատելու մասին։ Ասում է` եթե ծնվել ու մեծացել ես մի քաղաքում, այն առանձնահատուկ չի թվում։ Նա նույնիսկ չէր մտածում, որ իր հարազատ Դիլիջանը զբոսաշրջիկների համար Հայաստանում ամենասիրված քաղաքներից մեկը կդառնա։

Դիլիջան

«Մանուկ հասակում` դեռ Խորհրդային Միության տարիներին, ես շատերի նման ինտուիտիվ կերպով Դիլիջանը լավ քաղաք էի համարում, մենք փաստարկների մասին չէինք մտածում։ Իսկ այժմ հասկանում ենք` լեռների և անտառների,մաքուր օդի, հետաքրքիր ճարտարապետության սինթեզը թույլ է տալիս մեզ հպարտությամբ հայտարարել` Դիլիջանն արժե ցույց տալ բոլորին», – պատմում է Արթուրը։

Արթուր Ղազարյանն` իր ընկերների հետ, հյուրերի համար տուրերի անցկացման 3 ձև է մշակել։ Հաճախ զբոսաշրջիկները ցանկություն են հայտնում մասնակցել բոլոր երեքին էլ, քանի որ դրանք միմյանցից խիստ տարբերվում են։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am