Ինչո՞ւ չի կարելի հոբբին վերածել բիզնեսի և ինչպե՞ս հաղթահարել խաբեության սինդրոմը և սովորել տարբերակել կառուցողական քննադատությունը ցինիզմից:
Կորպորատիվ միջավայրում տարածված է երկրորդ կարիերայի գաղափարը կամ կորպորացիայից դուրս գալը և սեփական բիզնես սկսելը: Նույնիսկ կա կարիերայի խորհրդատվության մի ամբողջ ուղղություն: Բացել սեփական բիզնեսը երբեք էլ ուշ չէ: Ընդհակառակը, MIT -ի վերջին հետազոտություններից պարզվում է, որ ստարտափերի միջին տարիքը 42 է, իսկ ամենաարագ աճող ընկերությունները ստեղծվում են 45 տարեկան ձեռնարկատերերի մոտ:
Ինչպե՞ս պատրաստվել, եթե որոշել եք արմատապես փոխել ձեր գործը և սկսել ձեր բիզնեսը:
1. Պետք չէ շտապել և բացել սեփական կենտրոնը միայն նրա համար, որ հոգնել եք նստել գրասենյակում:
Մտածեք, թե Ձեր իմացած գիտելիքները, հմտությունները ինչպես կարող եք օգտագործել: HR-ը կարող է դառնալ կարիերայի մասնագետ, PR փորձագետը՝ անձնական ապրանքանիշի փորձագետ, ֆինանսիստը՝ ֆինանսական գրագիտության մասնագետ:
2. Մի մտածեք, որ հենց հոբբին պետք է դառնա 2-րդ կարիերա
Հաճախ հոբբին ոչ թե փող աշխատելու ձև է, այլ հաճույքով գումար ծախսելու միջոց: Զգո՞ւմ եք տարբերությունը: Ձեզ անհրաժեշտ է մի գաղափար, որը կօգնի գումար վաստակել:
3. Ստուգեք գաղափարը:
Պատմեք ուրիշներին, գտեք պոտենցիալ հաճախորդների, նրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր Ձեզ Ճանաչում են որպես որոշակի փորձ ունեցող անձի: Պարզեք, թե արդյոք կա հետաքրքրություն: Եթե այո, պարզեք՝ ինչ չափանիշներով են ընտրում ապրանք կամ ծառայություններ և ամենահետաքրքիրը՝ ինչը կքննադատեին ձեր գաղափարի մեջ:
Ամբողջությամբ՝ newmag.am