Իսկ դուք ի՞նչ գիտեք ֆրանսերենի մասին…
1. Աշխարհի 29 երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է: Այդ երկրներն են Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Մոնակոն, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգը, աֆրիկյան մի քանի երկրներ ևն:
Թեպետ Կանադայում պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը, բնակիչների մեծ մասը նախընտրում է ֆրանսերեն խոսել, սակայն պետք է նշել որ Քվեբեկի բնակիչների ֆրանսերենը շատ է տարբերվում ավանդական ֆրանսերենից: Ասում են, որ անգամ ֆրանսիացիները չեն հասկանում տեղացիներին:
2. Ավելի քան 6 դար ֆրանսերենը Անգլիայի պաշտոնական լեզուն էր: 1362 թ. լույս տեսավ The Pleading in English Act փաստաթուղթը, որը բրիտանական կառավարությանը պարտավորեցնում էր անգլերենով կատարել բոլոր գործարքները: Ծիծաղելին այն էր, որ այդ փաստաթուղթը ֆրանսերենով էր և որ մինչև 1423 թ. Կառավարությունը շարունակում էր օգտագործել ֆրանսերենը:
17-20-րդ դարի կեսերը ֆրանսերենը միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ամենակարևոր լեզուն էր, թեպետ մինչ օրս էլ շատ պատվաբեր է համարվում այն, որ դիվանագետները տիրապետում են այս ազնվազարմ լեզվին:
3. 1969 թ. լույս է տեսնում ֆրանսիացի գրող Ժորժ Պերեկեի «La disparition» վեպը, որը հետաքրքիր էր նրանով, որ թեպետ ֆրանսերենում «e» տառը շատ հաճախ է կիրառվում, վեպում այն բացակայում է: Այո, այո, ամբողջությամբ բացակայում է…
Նույն սկզբունքով էլ գիրքը թարգմանվում է անգլերեն, գերմաներեն, իտալերեն:
4. Ամենաերկար ֆրանսերեն բառը «anticonstitutionnellement» է, որը թարգմանաբար նշանակում է «ոչ սահմանադրական». այն բաղկացած է 25 տառից:
Ամբողջությամբ՝ vnews.am