Սեխ. 4 բնական բուժիչ միջոց
Advertisement 1000 x 90

Սեխ. 4 բնական բուժիչ միջոց

Սեխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, հարուստ է սննդարար նյութերով՝ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, բջջանյութ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգնում է պայքարել հեղուկի կուտակման, փորկապության, վաղաժամ ծերացման և այլ խնդիրների դեմ:

  1. Միզամուղ միջոց՝ սեխով և նեխուրով: Սեխը 90 տոկոսով ջրից է բաղկացած, հարուստ է կալիումով: Այն հաջողությամբ կարող է պայքարել այտուցների և հեղուկի կուտակման դեմ:

Բաղադրիչներ

  • 2 կտոր սեխ
  • 1 ճյուղ թարմ նեխուր:

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում խմել առավոտյան՝ քաղցած վիճակում:

  1. Լուծողական միջոց՝ սեխով, սալորով և չիայի սերմերով: Փորկապության դեմ պայքարելու համար հարկավոր է սննդակարգ ներառել բջջանյութ պարունակող մթերք: Այս դեպքում ձեզ օգնության կհասնեն սեխը, սալորն ու չիայի սերմերը:

Բաղադրիչներ

  • 2 կտոր սեխ
  • 2 սալոր
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր՝ 15 գրամ
  • կես բաժակ ջուր՝ 100 մլ:

Պատրաստման եղանակը

Չիայի սերմերը նախապես թրջեք: Առավոտյան բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խմեք առավոտյան՝ նախաճաշից առաջ:

  1. Միջոց՝ բարձր թթվայնության դեպքում. բաղադրիչներ
  • 2 կտոր սեխ
  • կես թեյի գդալ իմբիր՝ 2 գրամ
  • 1 պտղունց կայենյան պղպեղ:

Պատրաստման եղանակը

Բլենդերում հարեք սեխը, ավելացրեք իմբիրը, պղպեղը: Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:

  1. Հակաօքսիդանտ միջոց՝ պատրաստված սեխով, կանաչ թեյով, կիտրոնով: Սեխը հարուստ է A, C, E վիտամիններով:

Բաղադրիչներ

  • 2 կտոր սեխ
  • կանաչ թեյ
  • կես կիտրոնի հյութ
  • կես բաժակ ջուր՝ 100 մլ:

Պատրաստման եղանակը

Պատրաստեք թեյը, թողեք սառչի:

Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները:

Ցանկության դեպքում կարող եք մեղր ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը