Հայաստանը սիրում են. որտե՞ղ են ռուսաստանցիներն անցկացնելու Ամանորը. armeniasputnik.am/
Advertisement 1000 x 90

Հայաստանը սիրում են. որտե՞ղ են ռուսաստանցիներն անցկացնելու Ամանորը. armeniasputnik.am/

Ռուսական տուրօպերատորները նշում են, որ Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Նոր տարվա ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններից է։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

Հաշվարկների համաձայն` տոների ընթացքում Հայաստանի ուղղությամբ թռիչքի միջին արժեքը նվազել է 67%-ով, Վրաստանի ուղղությամբ թռիչքի արժեքը մնացել է նախորդ տարվա մակարդակում։

Պարբերականը մեջբերել է Ozon.travel ընկերության առևտրային տնօրեն Ռաուֆ Ռասուլովի ասածը, ըստ որի` հետխորհրդային երկրների շրջանում առավել մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: Նման ակտիվությունը պայմանավորված է մեծ մասամբ ավիաչվերթերի համեմատաբար մատչելի գնով ու ոչ մեծ ներքին ծախսերով:

Հարևան Ադրբեջանն էապես զիջել է դիրքերն ու դուրս մնացել ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների առաջատար շարքից:

Օրինակ` Skyscanner որոնողական համակարգը ֆիքսել է, որ Բաքվի ուղղությամբ չվերթերի առցանց հարցումներն այս տարի նվազել են 78 տոկոսով:

Հիշեցնենք` 2017 թվականի փետրվարից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։ Օրենսդրական այդ փոփոխության արդյունքում զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն աճել է։

armeniasputnik.am