Վերջերս Դիլիջանի կենտրոնական դպրոցի 7-րդ դասարանցիներն այցելեցին Դիլիջանի նորաբաց զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն (TIC)։ Աշակերտները ռուսերենի ուսուցչուհի ընկեր Վարդուհու հետ կատարել էին հրաշալի աշխատանք՝ պատրաստել էին Դիլիջանի զբոսաշրջիկների համար ուղեցույց ռուսերեն լեզվով։ Այցելության շրջանակներում աշակերտների պատրաստած ձեռնարկը իրենք՝ աշակերտները, ներկայացրեցին և սիրով նվիրեցին կենտրոնին։ Աշակերտները ծանոթացան կենտրոնի գործունեությանը։ Երեխաները տեղեկացան, որ կենտրոնը բացվել է օգոստոս ամսին, սակայն այդքան կարճ ժամանակահավածում հասցրել է սպասարկել 700-ից ավել զբոսաշրջիկների։ Այս կարևոր հաստատության գործունեությունը Դիլիջանում զբոսաշրջության զարգացման կարևոր գործոններից է լինելու։ Երեխաները շատ ոգևորված էին, քանի որ իրենց պատրաստած և նմանատիպ այլ ձեռնարկները շատ կարևոր են զբոսաշրջության զարգացման համար։ Կենտրոնը, որպես շնորհակալություն, երեխաներին նվիրեց իրենց ձեռնարկներից, ինչպես նաև սիրով տրամադրեց հեծանիվներ՝ կից այգու տարածքում վարելու համար։
Այցելություն Դիլիջանի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ