Ռուբեն Շուխյանի հրապարակումը. «Եկեք դիտարկենք այս ուշագրավ քարտեզը, որից պարզ է դառնում, որ ներկայիս Բելառուսի Հանրապետություն հասկացությունը ստեղծվել է 1921 թվականին Սովետական Ռուսաստանի կողմից՝ 1920 թվականի անկախ Լեհաստանի հետ պատերազմում ռուսների կրած ջախջախիչ պարտության հետևանքով: Այդ պատերազմից հետո ռուսական կողմի մոտ կենսական անհրաժեշտություն էր առաջացել Լեհաստանի սահմանին հիմնել մի բուֆերային տարածք, որն էլ նա անվանեց Բելառուսական սովետական հանրապետություն (քարտեզի վրա նշված է կարմիրով): Սակայն քանի որ այդ նորաստեղծ ադմինիստատիվ միավորը շատ փոքր էր, ապա 1924-ին նրան միացվեցին Մոգիլյովի և Վիտեբսկի մարզերը (քարտեզի վրա նշված է դեղինով), իսկ արդեն 1926-ին՝ նաև Գոմելի մարզը (քարտեզի վրա նշված է մանուշակագույնով):
1939-ի սեպտեմբերին, սովետա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ հանցավոր պայմանագիրը կնքելուց հետո և փաստացի մտնելով 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ՝ Սովետական Միությունը հիտլերյան Գերմանիայի հետ համատեղ հարձակվեց Լեհաստանի վրա և օկուպացրեց այդ երկրի արևելյան մասը, որից հետո այսպես կոչված Արևմտյան Բելառուսը (քարտեզի վրա նշված է կանաչով) միացվեց արդեն գոյություն ունեցող Բելառուսական սովետական հանրապետությանը: Միայն 2-րդ համաշխարային պատերազմից հետո Լեհաստանին հնարավոր եղավ սովետական օկուպացումից Լեհաստանի կազմ վերադարձնել Բելոստոկի մարզը, իսկ Լեհաստանի մնացած տարածքները՝ այդպես էլ մնացի Բելառուսի կազմում»: