Ռուսակա՞ն, թե՞ թուրքական կողմնորոշում. «Յառաջ»-ի խմբագրականը, նոյեմբեր 20, 1920թ
Advertisement 1000 x 90

Ռուսակա՞ն, թե՞ թուրքական կողմնորոշում. «Յառաջ»-ի խմբագրականը, նոյեմբեր 20, 1920թ

«Եթե Հայաստանը կամենում է ապրել իբրև պետություն, ամեն կերպ նա պիտի խուսափի լինել իր մեծ հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի խաղալիքը:

Մյուս կողմից, մեր դարավոր թշնամին՝ Թուրքիան, կարող է ի վերջո հաշտվել մեր պետական գոյության հետ միայն այն ժամանակ, երբ մենք մեկ անգամ ընդմիշտ կհրաժարվենք ռուսական կողմնորոշումից»,- ուղիղ 98 տարի առաջ այս օրը, 1920 թվականի նոյեմբերի 20-ին, գրում էր Երևանում հրատարակվող «Յառաջ» օրաթերթը, դրանով փաստացի մատնանշելով այն, ինչ հետագայում պետք է անվանվեր «երրորդ ուժի բացառման օրենք»:

Այդ օրհասական պահին Հայաստանը հայտնվել էր բարդագույն կացության մեջ՝ քեմալա-բոլշևիկյան ռազմական կոալիցիան երեք կողմից ագրեսիա էր իրականացրել անկախ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա: 1920 սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքը։

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, գրեթե առանց լուրջ կռիվների, ընկավ նաև Կարսը։ Նոյեմբերի սկզբին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, Հայաստանը ստիպված եղավ ծանր պայմաններով զինադադար կնքել Քյազիմ Կարաբեքիրի հետ։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի վրա արևելքից՝ Խորհրդային Ադրբեջանից, հարձակվել էին բոլշևիկները, ռազմակալել Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը:

aniarc.am